25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բախշյանն ահազանգում է

Այսօր ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի  23.09.2011թ. 01/12-33138 Հ նամակի՝ ուղղված ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել:

Քաղաքապետը նաև գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում է և դրված է նույն տեղում նախադպրոցական ուսումնական հաստատության նոր շենք կառուցելու հարցը: Կա մասնագիտական եզրակացություն և ճշգրտվում են շինարարության ժամկետները: Մանկապարտեզի երեխաների ծնողներին ասվել է, որ  փակելու պատճառը միջատներն ու առնետներն են:

Տիկին Բախշյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում թիվ 1 մանկապարտեզն արդեն գոյություն չունի, որովհետև այն չի գործում: ”Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին”,-ասված է նամակում:

Անահիտ Բախշյանը քաղաքապետից խնդրել է իրեն տրամադրել բոլոր այն իրավական ակտերը և մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա վերոնշյալ մանկապարտեզի շենքը ճանաչվել է  վթարային և դրվել է նույն տեղում նոր շենք կառուցելու հարցը, ինչպես նաև պարզաբանել, թե ճշգրտվել են արդյոք շինարարության ժամկետները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ