12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր արտասովոր անունը

Երիտասարդ մայրիկ Քիմ Քարդաշյանը վերջապես հայտարարել է, թե ինչպես է անվանել իր նորածին դստերը: Քիմի խոսքով` դա այնքան էլ սովորական անուն չէ, սակայն ամեն դեպքում հնարավոր է հաշտվել դրա հետ:

Բանն այն է, որ Քիմն իր դստերը անվանել է Նորդ, ինչը փոքրիկի հոր ազգանվան հետ զուգակցվելով ստացվում է Նորդ-Ուեսթ, ինչը թարգմանաբար նշանակում է հյուսիս-արեւմուտք: Ասում են, որ երեխայի հայրը` Քեյնի Ուեսթը, դեմ է եղել այդպես անվանել դստերը, սակայն Քիմին հաջողվել է համոզել նրան:

Զույգի երկրպագուները եւս կասկածամտորեն են վերաբերվում նորածնի անվանը` ենթադրելով, որ ապագայում երեխան ծաղրանքների առարկա կդառնա: 

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Քեյնի Ուեսթի առաջնեկը ծնվեց հունիսի 15-ին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ