Սյունիքի նախկին մարզպետին նախարա՞ր. Իրատես de facto
Ըստ “Իրատես de facto”-ի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին “քաջությունը” չունի, բայց դեռեւս պայքարում է անցյալի “փառքը” վերադարձնելու համար:
Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երեւանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ “երես առ երես” տեսնվելու համար:
Ինչպես թերթի աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ “աշխատելն” է: Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու: Տեսնես` ինչի՞ նախարար, չլինի՞ բնապահպանության:
“Ի դեպ, նախկին մարզպետն այս օրերին հերթական անգամ պապիկ է դարձել` աղջիկ թոռնիկ է ունեցել: “Կարգին գործ”, թող պապիկությամբ էլ զբաղվի: Թե չէ, նախարա՜ր… Թան էլ չէ, փրթած մածուն.-գրում է թերթը:
Մանրամասներն` այսօրվա համարում: