11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պատգամավորի աշխատավարձը չի բավարարում. ՀՅԴ-ում համեստ են /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել  Հայաստանում: Արծվիկ Մինասյանն, օրինակ` առաջիկա երկու ամիսներին հանգստանալու է Երևանում և հայրական տանը` Ոսկեթասում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ արտերկիր գնալու համար գումար էլ չկա: 

”Նույնիսկ Դիլիջանն ու Ծաղկաձորը շռայլություն են պատգամավորի աշխատավարձով”,-ասաց:

Արմեն Ռուստամյանը ևս Հայաստանում է լինելու: Ասում է` պատգամավորի աշխատավարձը ոչ Հայաստանում նորմալ հանգստի, ոչ էլ արտերկրում հանգստի համար է բավականացնում: Ռուստամյանը հանգստի համար նվազագույնն է ծախսելու: 

Ինչպիսի հանգիստ են նախընտրում. ”Քնում եմ, արթնանում եմ, ֆուտբոլ եմ խաղում, երեխաների հետ հեծանիվ եմ քշում, նարդի եմ խաղում: Եթե ես մեկ միլիարդ դոլար էլ ունենայի, իմ հանգիստը այլ ճոխությունների հետ չէի փոխի”-ասում է Արծվիկ Մինասյանը:

Արմեն Ռուստամյանը հիմնականում հոգևոր կյանքին է իրեն նվիրում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ