12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Գերմանիան շարունակում է ներողություն հայցել իր անցյալի համար

Գերմանիան շարունակում է ներողություն հայցել իր անցյալի համար: Հոլոքոստից տուժածներին երկիրը 1 մլրդ դոլար կվճարի: Գերմանիայի կողմից նյութական փոխհատուցումը կշարունակվի մինչեւ 2017-ը: Նման համաձայնություն է կնքվել Գերմանիայից Հրեական նյութական պահանջների ասոցացիայի հետ:  2014-ին փոխհատուցման չափը 185 մլն կկազմի: Օգնությունը կտրվի այն հրեաներին, որոնք բնակվել են բաց գետտոներում, որոնք տեղակայված են եղել Բուլղարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների  տարածքներում, […]

Տարերային աղետը իշխանությունները չեն կազմակերպել. Մանվել Բադեյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց կարկուտից տւժած գյուղացիներին՝ պատգամավորներին հորդորելով` միանալ իրեն: “Պատգամավոր լինես, թե ոչ պատգամավոր, դա մարդու մեջ կամ լինումա ինչ որ մեկին օգնելու պահանջը,  կամ չի լինում: Բնականաբար խորհրդարանում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր էդ օգնելու պահանջը ունեն, կան որ չունեն: Բնականաբար հնարավորության մասին էլ է գնում խոսքը` մարդիկ […]

Արթուր Բաղդասարյանն հստակեցրեց՝ ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթաժողովին

”Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմներ կգտնվեն, իսկ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը մեղմելու համար՝ հատկապես սոցիալապես անապահով խավերի համար”,-այսօր ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` խոսելով գազի թանկացման մասին: Նա ուշադրություն հրավիրեց այլ երկրների գազի գների վրա` նշելով, որ դրանք վերջին հինգ տարիների ընթացքում աճել են, իսկ Հայաստանում` գազի գինը չի բարձրացել: […]

Ինչպես կազդեն թանկացումները դրամի վրա /վիդեո/

Էլեկտրաէներգիայի և գազի սպասվող թանկացումներին զուգահեռ,  կարժեզրկվի արդյոք ազգային փոխարժեքը` դրամը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ անձամբ ինքը առայժմ նման մտավախություն չունի: “ Դրամի արժեզրկումը շատ շուկայական պրոցես է, ու մենք հենց այնպես չենք կարող կանխատեսել դրամի արժեզրկումը: Այդպիսի միջավայր դեռևս ձևավորված չի: Դրամի վրա հիմնականում ազդում են սեզոնային գործոնները”,-նշեց ԿԲ […]

“Facebook”-ի հերթական նորամուծությունը

“Facebook” սոցցանցն սկսել է բացահայտել հայտնի մարդկանց իսկական էջերը: Նրանց անունների կողքին կապույտով նշում կարվի, որը կվկայի էջի վավերականության մասին: Կստուգվեն այն բոլոր աստղերը, լրագրողները, չինովնիկները, հայտնի ընկերությունները, որոնց էջերում մեծ քանակությամբ օգտատերեր են գրանցված: Կապույտ նշաններն աստիճանաբար կհայտնվեն: Ներկա պահին ստուգվել են երգչուհի Սելենա Գոմեսի, “TechCrunch” տեխնոբլոգի հիմնադիր Մայքլ Արինգտոնի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի […]

”ՀայՌուսգազարդին” դատի են տալիս. 44 միլիոն պահանջ

 Գազի գնի թանկացման պայմաններում ”ՀայՌուսգազարդը” բախվել է ևս մեկ խնդրի: Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը, ով հնդիսանում է ”Հասար” ՍՊԸ-ի տնօրեն, դիմել է Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխհատուցել գազի անջատման հետևանքով իր կրած վնասները, որոնք կազմում են 44մլն դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնեց, որ 2008թ.-ի հոկտեմբեր ամսին ունեցել է գերվճար 70 հազար […]

ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի ԱԺ նախագահ Ֆահդ Ալ-Ռաշիդին

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ֆահդ Ալ-Ռաշիդին: Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության  հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց արաբական աշխարհի […]

Ինչու է ՄԻՊ-ը 65 միլիոն խնդրում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից` իր անկախությունը պաշտպանելու համար, և բացառապես օգտվում է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյաը: ”Մենք պետք է անկախ լինենք այլ պետությունների դեսպանություններից, միջազգային կազմակերպություններից: Եղել են որոշակի սահմանափակումներ վարչական և տեխնիկական բնույթի, […]

Մայիսի 23-ից մինչեւ 29-ը մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մայիսի 23-ից մինչեւ 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են: Մայիսի 24-ին 3 բալանոց […]

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, խաղաղ բանակցային գործընթացով եւ մադրիդյան սկզբունքներով. ԵԽԽՎ նախագահ

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել  մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին: Ողջունելով  պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն  տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: ՙԵվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ