05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ավանը եւ Ռիգայի Հյուսիսային շրջանը կհամագործակցեն

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ռիգա այցելած Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հանդիպել է Ռիգայի Հյուսիսային շրջանի ղեկավար Սերգեյ Խրիստոլյուբովի հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների վարչական միավորների միջեւ համագործակցության ձեւավորման եւ ընդլայնման, ինչպես նաեւ փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մանվել Ջավադյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները լավ հնարավորություն են փոխշահավետ գործակցությունը նաեւ վարչական միավորների միջեւ առավել առարկայական դարձնելու համար:

Կողմերը պայմանավորվել են հստակեցնել հնարավոր փոխգործակցության եզրերն ու այն առավել առարկայական հիմքերի վրա դնելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:   

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ