19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ես կորցնելու բան չունեմ. Վարդանյանը` Խաչիկյանի գործով իրեն հարցաքննելու մասին

”Նախ` կեղծ հեղինակի այդ նյութում փաստական լիքը սխալներ կան:

 Երկրորդ` ասել ու կրկնում եմ` ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանում ինձ վիճակվել է, իբրեւ նախարար, հինգ տարի կառավարել հսկայական այդ ոլորտը: Իմ աշխատանքի գնահատականը տվել եւ այսօր էլ տալիս են համակարգի ղեկավար-շարքային հազարավոր աշխատողներ, դա ինձ լիովին բավարարում է”,-մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հարցաքննելու են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:

 ”Երրորդ` ես, իհարկե, գիտեմ` որտեղից են իջեցվում այդ կարգի նյութերը, գիտեմ` ովքեր են նյարդայնանում իմ քաղաքական դիրքորոշումներից: Ոչինչ, կդիմանան: Նրանք պետք է հասկանան` իրենք կորցնելու բան ունեն, ես` չէ:

 Չորրորդ` բնականաբար, իբրեւ քաղաքացի` պատրաստ եմ, որտեղ որ հարկն է, պատասխանել հնարովի բոլոր մեղադրանքներին:

 Հինգերորդ` որպես խորհուրդ` ցավում եմ, բայց ճիշտ ճանապարհ չեք ընտրել”,-հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի` հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով որոշ ժամանակ սոցապ նախարարն էր։ Իսկ սոցիալական ապահովության ծառայությունը , որն այն ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ