09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

105 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ, իսկ  ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ,  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է սահմանվել:  

Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում եւ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է համապատասխանաբար 110 եւ 168 հեռախոսազանգ: Հեռախոսազանգերի միջոցով բարձրացված ընդհանուր առմամբ 191 հարցի համապատասխան լուծում է տրվել,  87-ն էլ ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ փողոցներում, ինչպես  նաեւ բակային տարածքներում տնկված ծաղիկների քանակը պարբերաբար լրացվում եւ թարմացվում է:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 105 տնտեսվարող  նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու եւ սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Կոմունալ տնեսության վարչության պետը զեկուցել է, որ  բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ, համաձայն ծրագրի, առաջնահերթության կարգով նորերով են փոխարինվում վթարված հենասյուները: Ընդհանուր առմամբ, մինչ օրս մայրաքաղաքում փոխարինվել է 298 հենասյուն:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ