Ռիսկ չեն արել բացվել ադրբեջանցիները
Կոռուպցիոն երևույթները արդիական խնդիր են ամբողջ աշխարհում: Առավել հաճախ կաշառ է տրվում կրթական, առողջապահական, դատական և ոստիկանական համակարգի ներկայացուցիչներին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ”Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` ներկայացնելով Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013-ի տվյաները:
Հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկրի իշխանությունները բավարար չափով չեն պայքարում կոռուպցիայի դեմ, իսկ արեւմտյան երկրներում կուսակցությունները ընկալվում են որպես ամենակոռումպացված ինստիտուտներ:
Հարցվածների 90 տոկոսը կարծում է, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ:
Հարցումներն անցկացվել են նաև Վրաստանում, Թուրքիայում ու Ադրբեջանում: Սայկան Ադրբեջանից ստացված տվյալները տարօրինակ է համարում Հոկտանյանը, քանի որ այնտեղ մի քանի ցուցանիշներ չեն ընդգրկվել:
”Ռիսկ չեն արել ավելի բացվել երևի”,-նշեց նա։