28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ի՞նչ պահանջներ կներկայացնեմ Թուրքիային Եվրոպական երկրները

 Ինչպես ընդունվեց  Թուրքիայում “Գեյզի այգու” շուրջ զարգացող իրադարձությունները Եվրոպական պետությունների կողմից և դա նպաստեց արդյոք, որ Թուրքիայի նկատմամբ փոխվեին Եվրոպական երկրների մոտեցումներն ու գնահատականները: Արդյոք սա առիթ էր, որ Եվրոպական երկրները պահանջներ դնեին Թուրքիայի առաջ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով սա իսկապես առիթ հանդիսացավ Եվրոպական երկրների […]

Հիվանդին հանձնվեց անհրաժեշտ դեղերի կես տարվա ողջ ծավալը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախարարի հանձնարարությամբ հիվանդին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել էր մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել էին անհրաժեշտ հետազոտություններ։ Նախարարությունը ձեռք է բերել մասնագետների […]

Մխիթարյանը Հայաստանում է /ֆոտո/

Հայաստանի շախմատի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղ ինքը, Լևոն Արոնյանը և Հենրիխ Մխիթարյանը լուսանկարված են Հյուսիսային պողոտայում: Համացանցում էլի լուսանկարներ են հայտնվել, որոնք ապացուցում են, որ Մխիթարյանը Հայաստանում է:

Ավրիլ Լավինն ամուսնացել է /ֆոտո/

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն ամուսնացել է իր ընտրյալի` “Nickelback” խմբի վոկալիստ Չեդ Քրյուգերի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել 110 հյուրեր` նրանց հարազատները եւ ընկերները: Նշենք, որ զույգի սիրավեպն սկսել է 2012-ին: Ավրիլ Լավինն ամուսնացել է ոչ թե ավանդական` սպիտակ զգեստով, այլ` սեւ: Քրյուգերը եւս հարսանիքի […]

Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն խնդրեց հայ ժողովրդից

Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը չի կարծում, որ Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ է եղել: Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Պաչոլայը նկատեց, որ ոչ միայն իշխանությունները, այլ նաև զարմանալիորեն դեսպանները հունգարական դատարանի վճիռը չափազանց խիստ համարեցին: ”Դա ինձ անորոշության մեջ է գցում, ես չեմ ցանկանում մեկնաբանություններ […]

Մահացած տղամարդու դին մեկուկես տարի ընկած է եղել բնակարանում

Ստոկհոլմի ոստիկանությունը տղամարդու դիակ է հայտնաբերել, որը քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանում ընկած է մնացել մոտ մեկուկես տարի: Դիակն ուղարկվել է փորձաքննության: Ինչպես հայտնել են ոստիկանները, շվեդի մահվան պատճառը պարզել հնարավոր չի եղել, քանի որ դին շատ երկար է մնացել այդպես: Մահացած շվեդին հայտնաբերել են այն բանից հետո, երբ ոստիկաններին է դիմել դատական հարկահավաքը` բողոքելով, […]

Ինչ է կատարվում ՀՀԿ-ում /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին խորհրդակցության ժամանակ հնչեցրած քննադատություններին՝ ուղղված մասնավորապես Վերահսկիչ պալատին, քաղաքական մեծամասնության, “որոշ պաշտոնյաների” պահվածքին:  ՛՛Կարող եմ ասել լարվածություն չկա, կա աշխատանքային մթնոլորտ: Նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրեց իր կարծիքը և […]

ՎՊ-ի ընթացակարգային խախտումների հետ համաձայն են

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատ Ասատրյանի խոսքով, կենսաթոշակների եւ նպաստների վճարման օրինականության մասով ՎՊ ստուգումները նոր չեն, դեռ 2010-ից են իրականացվում: Հաշվետվության մեջ նշվել է, որ  բավականին մեծ աշխատանք է իրականացվել, տեղեկատվական շտեմարանն է ներդրվել, 2012 թ. հունիսից զուգահեռ շահագործվում էին հին ու նոր համակարգերը, այս տարի հունիսից բացառապես նոր տեղեկատվական համակարգն է […]

Պուտինը եւ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Վլ. Պուտինի մամլո ծառայությունը: 2 նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ 2 երկրների միջեւ նախագահների եւ վարչապետերի մակարդակով շփումները:

Տիկին Բաշխյանը խնդրել է Տարոն Մարգարյանին

Հուլիսի 1-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Այդ առնչությամբ “Բարեւ Երեւան”խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գրավոր հարցումով դիմեց քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաները, որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ