12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինվորի ծնողներին

10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին եւ Անահիտ Բագրատի Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ  ՊՆ  քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը եւ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին եւ հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության եւ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի եւ լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Ա.Լալազարյանը եւ Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաեւ ՊՆ իրավապահ մարմիններին եւ իրենք եւս կաջակցեն նախաքննությանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ