12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատը խայտառակություններ է արձանագրել

Այսօր Ազգային ժողովում կայացավ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ: Նիստը փակ էր, արդեն նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է երկու հարց՝ Հյուսիս-հարավ ճանապարհաշինությանը և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի  հաշվարկման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններըը: Իշխան Զաքարյանը նշեց, որ […]

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՊՆ-ում /ֆոտո/

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաեւ մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաեւ ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների […]

Բա ոնց են գնացել սաղ ՀՀՇ-ականները լցվել Հանրապետական կուսակցություն /վիդեո/

”Մեզ մոտ իշխանափոխությունը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե զինվորականությունն  իրեն վիրավորված զգա, անվտանգության ծառայությունները, եթե իշխանությունները վիրավորեն իրենց, այդ ժամանակ ոչ նախագահներին եմ նախանձում, ոչ էլ որևէ մեկին, որովհետև այն ժամանակ ում հետ ուզում ես բանակցի, ինչ միջնորդ ուզում ես ուղարկի, չի ստացվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ”Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին […]

ԵԽԽՎ նիստերը կազմակերպված էին բարձր մակարդակով. ԵԽԽՎ նախագահ

Արտգործնախարարը հանդիպեց ԵԽԽՎ նախագահին Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։ Հանդիպմանը  հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ համագործակցությունը: Անդրադառնալով նախորդ օրերին Երեւանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի […]

Կաննի ամենաշքեղ զգեստները. ինչո՞վ զարմացրին աստղերը /ֆոտո/

Ի տարբերությւոն մի շարք բարձրաշխարհիկ միջոցառումների, որոնց ժամանակ աստղերը կարող են իրենց գեղեցիկ զգեստները ցույց տալ միայն մեկ անգամ, Կաննի կինոփառատոնը հնարավորություն է տալիս  նրանց կարմիր գորգի վրա փայլել մեկ շաբաթ շարունակ: Այս տարի Կաննում հատկապես աչքի ընկավ դերասանուհի Նիկոլ Քիդմանը, ով նաեւ փառատոնի ժյուրիի կազմում էր: Քիդմանը, ով ներկայացել է “Valentino”-ի եւ “Dior”-ի զգեստներով, […]

Մոլորակի կողքով կանցնի աստերոիդ, որն ունակ է ոչնչացնել մարդկությանը /վիդեո/

Մի վիթխարի երկնային մարմին, որը կարող է աշխարհի վերջի պատճառ դառնալ, կանցնի այսօր մոլորակին շատ մոտ տարածությամբ: Նման կանխատեսում են արել ԱՄՆ-ի Գոլդսթունի ռադիոաստղադիտարանի մասնագետները: Եթե այդ հսկայական մարմինն ընկներ երկրագնդի վրա, աշխարհին վերջ կտրվեր: Մասնագետները պատրաստվում են զոնդավորել աստերոիդին հզոր աստղադիտակի օգնությամբ, որը տեղադրված է կալիֆորնիական Մոհավե անապատում: Հետազոտողների հիմնական նպատակը աստերոիդի ձեւը, քիմիական […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ խորհրդարանական կապերը եւ համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության Նախագահի […]

Պաշտոնական այցով Լատվիա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահը

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-6-ը  եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը: Այցի […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, եւ ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ՄԻՊ-ի երեխաներին նեղացնո՞ ւմ են /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով` Հայաստանում երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան օրինակ` զինծառայողների և ազատազրկվածների իրավունքները, բայց ավելի քիչ են պաշտպանված` համեմատած կանանց իրավունքների հետ:  ”Երեխաները խոցելի են ոչ միայն իրենց կարգավիճակով, ուժեղությամբ կամ զարգացման կարիքներով, այլև խոցելի են, որովհետև մեր երկրում մեկ մարմին կա, որը պետք է պաշտպանի երեխաների իրավունքները, դա Խնամակալության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ