10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Արևից ստացվող էներգիան` թանկ գազին և լույսին այլընտրանք

Մաքուր էներգիա հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը  այսօր մամուլի ասուլիսում նշեց էներգիայի ստացման այլ աղբյուրներ, որոնք կարող են գազի գնի թանկացման պայմաններում այլընտրանք լինել: Այդպիսի աղբյուր են արևի և քամու էներգիան: «Քամու էներգիայի առումով Հայաստանի պոտենցիալը կազմում է 10 հազար մգվ, որը ատոմակայանի արտադրած էներգիայից տաս անգամ ավել է: Մաքսիմալ էֆեկտիվության համար հողմակայանները պետք է […]

Հավելյալ 2,5% գնաճը Հայաստանում անխուսափելի է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր` հունիսի 10-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ գազի ու էլեկտրաէներգիաի թանկացումը, ինչպես նաեւ կարկտահարությունը Հայաստանում հավելյալ 2-2,5% գնաճ կստեղծի: Այս պարագայում, ըստ ԿԲ նախագահի, պիտի ընտրվի կոշտ դրամավարկային քաղաքականություն, սակայն պարզ չէ արդյո՞ք վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրանա: ԿԲ նախագահի խոսքով, կարեւոր խնդիրը պիտի լինի գների կայունության ապահովումը: Պատգամավոր Արտաշես Գեղամյանը […]

Արտակ Բուդաղյանին կդատե՞ն ավազակային հարձակման համար

“Ես ճիշտն ասած հոկտեմբերի 27-ը կրիմինալ չեմ դիտարկում: Դա քաղաքական պատվեր է` սպանդ է, դրա մասին ես այլ դիտարկում ունեմ”: “Հարսնաքարը” դարձավ հանրային ամենաթողության բարձրակետը,  պետական  ամենաթողության, որ այս երկրում ձևավորված է արտոնյալների մի դաշտ, որը կարող է անել ամեն ինչ և մնալ անպատիժ”,-այսօր լրագրողների հետ կիսվեց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Նրա կարծիքով` “իրավապահ մարմինները ի […]

Ոստիկաններն աշխատում են 120 ժամ, չոր հաց ուտում… ինքնասպան են եղել /վիդեո/

Թուրքիայիում բողոքի ակցիաները շարունակվում են: 4 հազարից ավելի ցուցարար է արդեն տուժել այս ընթացքում: Հայտնի է դարձել, որ ակցիաների մեկնարկից ի վեր 6 թուրք ոստիկան է ինքնասպան եղել: Պայմանները, որոնցում աշխատում են թուրք ոստռիկանները, ոչ բոլորը կարող են տանել:  Թուրքական Emniyet-Sen ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ չնայած ոստիկաններին մեղադրում են դաժան պահվածքի […]

Ծառուկյանը` Սյունիքի դեպքերի մասին

Ազգային ժողով այցելած ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ կարծիք ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: “Իրավիճակը շատ ցավալի է, այն ոչ քննարկելու թեմա է, ոչ էլ այնպիսի դեպք, որ ամեն լրագրող ինչպես ուզի, այնպես էլ մեկնաբանի”,-ասաց Ծառուկյանը:  “Դա ցավալի է երկրի համար, կորուստ է եղել եւ […]

Ծառուկյանի արձակուրդն ավարտված է, ԲՀԿ շունչ քաշիր /վիդեո/

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում մինչ քառօրյա նիստերի  մեկնարկը ավանդական նիստ գումարեց ԲՀԿ խմբակցությունում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ծառուկյանը հերքեց, որ ինքը արգելել է կուսակցականներին եւ մասնավորապես խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին շփվել լրատվամիջոցների հետ: “Նիստում էլ ինձ ասացին, որ այդ թեմայով լուրեր կան… առաջինը ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու: Հակառակը` նա պետք […]

“Դիաննա Գրիգորյանը Լֆիկ Սամոն ա դառել … “

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը կարծում է, որ այսօր Հայաստանում ձևավորված սերիալային դաշտում իր բացասական ներգործությունն ունի հատկապես “Արմենիա” հեռուստաընկերության սցենարիստ Դիաննա Գրիգորյանը, որը “պարզապես աղտոտում է այս դաշտը”: “Այս աղջկան մի սերիալ վստահեցին, աղբ էր` էլ թող չշարունակեին երկրորդը, երրորդը վստահել: Իմ ասած սերիալային աղբ հասկացությունը վերաբերվում է կոնկրետ Դիաննա Գրիգորյանի սերիալներին”: Լևոն Մութաֆյանը նշեց, որ […]

Ի՞նչ է հայտնաբերել ԿՌՈւ-ն Արարատի մարզպետարանում

՛՛Այն մարզերում, որտեղ իրականանում է այդ ծրագիրը, ստուգումները  ընթացքի մեջ են, հետևաբար դեռ պարզ չէ, թե երբ կավարտվեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարության մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը` չհերքելով չարաշահումների մասին մամուլի հրապարակումները: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ մասնավորապես Արարատի մարզպետարանում վառելիքի ծախսի հետ կապված խոշոր չափի չարաշահումներ են արձանագրվել, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել է մարզպետարանի գյուղատնտեսության […]

Այսպես էլ է լինում. Լերա Կուդրյավցևան ամուսնացել է

41-ամյա հաղորդավարուհի Լերա Կուդրավցևան ամուսնացել է 25-ամյա հոկեյիստ Իգոր Մակարովի հետ: Հարսանիքին զույգը պատրաստվել էր բավական երկար ժամանակ: Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, 500-ից ավելի հյուրեր են եղել, որոնց թվում բազմաթիվ հայտնի դեմքեր: Իր հարսանիքի նախորդ օրը Լերան վարել է “Մուզ Թիվի”-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որը բավական ուշ է ավարտվել, սակայն հարսանիքի օրը հաղորդավարուհին թարմ ու […]

Էդ էի՞ք ուզում, քանդեցիք … Սամվել Ալեքսանյանը Սյունիքից տեղյակ չի /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչ տեսակետ ունի անցած կիրակի օրը հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին:  “Ինչ Սյունիք, ես Հայաստանում չէի”,-ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է Փակ շուկայի կառուցմանը՝ Ալեքսանյանն ասաց՝ ինչ եք ուզում, քանդեցիք: Լրագրողների հետ պատգամավորների ճեպազրույցը՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ