26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

“Թափթփուկ” լրագրող՝ ոստիկանության կոդը /վիդեո/

Երեկ հուլիսի 4-ին  “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ “Վահե Ավետյան” նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին զեկուցել է իրավիճակի մասին: Ռադիոկապի /ռացիայի/ ձայնը բարձր էր եւ Օսիպյանին նա տեղեկացրել է, որ գտնվում են ռեստորանի դրոշի մոտ: -Ովքե՞ր են,-հարցրել է Օսիպյանը: -Մի երկու հոգի ակտիվիստներ են,  մեկ էլ մի էրկու հոգի թափթփուկ […]

Սոցիալական բունտ Հայաստանում կա

Գազի, էլեկտրոէներգիայի, ջրի և դրանց թանկացման հեևանքով թանկացող մնացած անհրաժեշտ բաների կամ այսպես ասած “կյանքի” թանկացումը հանրությանը կկանգնեցնի արդյո՞ք սոցիալական բունտի ճանապարհին: Եվ ըստ էության որն ՝ սոցիալական բունտը: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: “Այդ բունտը կա և այն արտահայտվում է արտագաղթի տեսքով”,-կարծիք հայտնեց Կարեն Քոչարյանը : Կարեն Քոչարյանի դիտարկմամբ հեղափոխություն […]

Ազատության արձանը կրկին բաց է զբոսաշրջիկների համար /վիդեո/

Նյու Յորքի բնակիչնրը եւ հյուրերը կրկին հերթ են կանգնել Ազատության արձանի մոտ: Քաղաքի գլխավոր խորհրդանիշը կրկին հասանելի է բոլոր զբոսաշրջիկների համար: Վերջին կես տարվա ընթացքում այն վերանորոգվում էր: Հուշարձանը փակել էին 2012-ին ԱՄՆ-ի ատլանտյան ափին վրա հասած “Սենդի” փոթորկից հետո: Ինքը` Լեդի Ազատությունը, դիմակայեց փոթորկին եւ կանգուն մնաց, սակայն վնասվել էր հարեւանությամբ գտնվող նավակայանը եւ […]

Սարկոզին լքել է Սահմանադրական խորհուրդը` ի նշան բողոքի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը` բարձրագույն մարմինը, որը վերահսկում է սահմանադրության ղեկավարումը: Այս կերպ Սարկոզին արտահայատել է իր դժգոհությունը` ՍԽ-ի ընդունած որոշման առթիվ, հաղորդում է “Вести”-ն: Խորհրդի` ավելի վաղ կայացրած որոշման համաձայն Սարկոզին 466 հազար եվրոյով գերազանցել է 2012-ին նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ծախսերի սահմանը: Այդ որոշման պատճառով քաղաքական գործչին […]

Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է` ինչու է հետաձգվել այցը Ուկրաինա /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Ուկրաինա հետաձգվել է: Այս մասին հայտնի դարձավ դեռ երեկ: Մամուլը գրում էր, որ ԱԺ նախագահին արգելել են մեկնել այնտեղ: Henaran.am-ի տեսանյութում ԱԺ նախագահը պարզաբանում է, թե ինչու է այցը հետաձգվել:  

Նորից հրդեհ “Սպայկա” ընկերությունում

Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 07:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:  […]

Սիրիայի նախագահը ողջունել է Եգիպտոսում կատարվող իրադարձությունները

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ողջունել է Եգիպտոսում կատարվող իրադարձությունները` դրանք անվանելով “քաղաքական իսլամի անկում” եւ հիշեցնելով, որ ինքը պետության աշխարհիկ կառավարման մոդելի կողմնակից է, գրում է “SkyNews”-ը: “Աշխարհի ցանկացած մասում նա, ով կրոնն օգտագործում է իր քաղաքական նպատակների, առանձին մարդկանց կարիքների բավարարման, այլ ոչ թե իր ժողովրդի համար, անկում է ապրում”,-հայտարարել է Ասադը, ով սեփական […]

Գեներալի ընտանիքից բացի էլ ո՞վ կարա ասի. Հրապարակ

  Հուլիսի 1-ից Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիներն ուղեվարձը 100 դրամով թանկացրել են: Նախկին 300-ի փոխարեն հիմա ուղեւորներից գանձում են 400 դրամ: Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը: Հարցին, թե ինչու եք ուղեվարձը թանկացրել, երբ դեռ գազի ու էլեկտրաէներգիայի գինն անփոփոխ է, վարորդներից մեկն ասաց` մեզ ոնց ասում են, տենց էլ անում ենք: Հաջորդ հարցին, թե ասողն ով […]

“Շան տղա” մարզպետը փող է ուզել. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, որը մինչ հարցազրույց տալը ցանկացավ տեղեկանալ՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին “շան տղա” անվանի։ Թերթի  հետ զրույցում, սակայն, Ռոստոմյանը Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով եւ նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով: “Ես խոսքս […]

Իմ տղան կկարողանա աշխատել. Ժամանակ

 “Ժամանակ”-ը զրուցել է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ:  –Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: -Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա:  –Ստացվում է` իրականացավ Վահեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ