26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆեյսբուքում թեժ է. պետք է ”գծատեր” չլինի

Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ Երևանում տրանսպորտի սակագինը դարձել է 150 դրամ նախկին 100-ի փոխարեն: Սակագնի փոփոխությունը լինելու է հուլիսի 20-ից: Այս հայտարարությունից անիմջապես հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողվեց քննարկումներ, որոնք հիմնականում բացասական երանգով էին արտահայտված: Ներկայացնում ենք քննարկումներից մի քանիսը: Այսպես օգտատեր Աշոտ Խուրշուդյանը գրում է.

Չարչիական մակարդակով ստեղծած տրանսպորտի գնահատականները այդ հարթությունում ենք ստիպված հնչեցնում: Հանրային, իսկական հանրային տրանսպորտի գինը պարզապես նստելավճար չէ: Եթե լիներ ստեղծված ամբողջական հանրային տրանսպորտ, և ոչ թե մասնատված ”գծեր”, որոնցից յուրաքանչյուրը ստեղծված է իր չարչիական բիզնեսն անելու համար, ապա կլինեին վճարման տարատեսական և տարաժամկետ վճարման սխեմաներ: Այդ դեպքում հնարավոր կլիներ հանրային ծառայությունից օգտվելու վճարը համապատասխան բարձրացնել: Օրինակ` մեկ տարվա վճարը կարելի էր բարձրացնել 10%, իսկ նստեալավարձը, որը ուղղված կլիներ համակարգից նվազ օգտվողների համար, թեկուզ 200 տոկոս բարձրացնելու դեպքում կազդեր հիմնական տուրիստների վրա: Ավելին, սոցիալական անապահով խավին կարելի կլիներ արտոնյալ պայմաններով վաճառել ինչ-որ ժամանակահատվածում օգտվելու իրավունքը:

Հ.Գ.
Ժամանակին կային աբոնետներ, որոնք չէին աշխատում, ձևական էին ու նույնպես թալանի աղբյուր էին: Դա այլ պատմություն է: Առաջնային խնդիրը ”գիծ” հասկացությունը հանրային տրանսպորտի վերածելու մեջ է”: 

Մեկ այլ օգտատեր` Արտակ Ոսկանյանն էլ ասում է. 

”Գազը թանկացել է 20 դրամով, իսկ գինն ավելացել 50 %-ով:
Վճարելու եք 150 դրամ, ավելին, քան թանկացումն էր, ուրեմն որակ պահանջեք:
Այսինքն` եթե երթուղայինը նորից գերծանրաբեռնված է գնալու, ապա յուրաքանչյուր ուղևոր իրեն իրավունք պետք է վերապահի վճարել ըստ թանկացման գնի, կամ էլ` առաջարկի վարորդին իջնել ղեկից, զբաղեցնել ուղևորի տեղը, իսկ ուղևորը կվարի մինչև իր կանգառը` բարեխղճորեն վճարելով և ղեկի դիմաց տեղը զիջելով հաջորդ ուղևորին, որը համաձայն չէ, որ իրեն էն բանից անեն ))”:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ չէր զարմանա, եթե տրանսպորտը կրկնակի թանկանար: 

”Կար խնդիր. ինչպե՞ս անել, որ գազի 18% թանկացման պարագայում տրանսպորտի ուղեվարձերը չբարձրանան: Առաջին հայացքից, էտքան էլ բարդ խնդիր չի թվում: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գազով աշխատող գծերի տերերը կշարունակեին գերեկամուտներ ստանալ անգամ գազի ներկայիս սակագներով: Բայց… հերթական անգամ տեսանք, որ Տրանսպորտի նախարարությունում և համապատասխան այլ օղակներում խնդիր լուծող մարդ չկա: Լավա գոնե սենց պրծանք: Չէի զարմանա, եթե տրանսպորտի գինը կրկնակի բարձրանար”:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանի խոսքով էլ` 

”Տրանսպորտի թանկացման ամբողջ խնդիրը նրանում է, որ պետությունը ավելի թույլ է, քան մի շարք գծատերեր։ Եթե բոլորին բերել մի օրինական դաշտ եւ միասնական վճարման համակարգ մտցնել, գլխարկս կուտեմ, թե չէժանանա տրանսպորտը”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ