31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ընգեր ջան, եթե ես պիտի պարտադրված պառկեմ իմ ծախսերն ովա հոգալու

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանը այսօր՝ հուլիսի 10-ին “Հենարան” մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց ոչ միայն ազատամարտիկներ հոգսերից, այլ նաև բոլորիս հուզող պրոբլեմները բերեց կապեց ազատամարտիկներին.” Ազատամարտիկների սոցիալականը շատ ծանրա, հիմա էլ գազը թանկացնում են, լույսը թանկացնում են, ջուրը թանկացնում են, ոնց ենք անելու”,-հարց բարձրացրեց նա: “Ազատամարտիկը էտ ինչքան գումար պիտի ստանա, որ կարողանա […]

ԱԱԽ քարտուղարը հանդիպեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր […]

Երեւանի հասարակական տրանսպորտում միասնական գին է լինելու /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի կարծում, որ հասարակական տրանսպորտի սակագները փոխելու դեպքում՝ հանրային քննարկում պիտի լինի: “Եթե անհրաժեշտություն լինի, կկազմակերպենք”,-ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքապետարանն արդեն ստացել է հայտեր:  Պատասխանատուի խոսքով, Երեւանում գործելու է միասնական սակագին:  “Այն ընկերությունը, որ չհամաձայնվի, պարզապես չի իրականացնելու տվյալ երթուղու սպասարկումը”,-ասաց Նավասարդյանը: Զրույցի մանրամասները տեսանյութում:

Երեւանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երեւան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաեւ մշակույթի եւ սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երեւանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երեւանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել եւ բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը եւ հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ […]

Գազի մասին մի քանի օրից….լսեց Սամվել Ալեքսանյանի անունը` հեռացավ

”Մի քանի օրից կասենք, բանակցություններն ավարտական փուլում են”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով ռուսների հետ տարվող բանակցությունների մասին: Հիշեցնենք, որ գազի սակագինը բարձրացել է, իսկ այժմ կառավարությունը սուբսիդավորման շուրջ է բանակցում ռուսների հետ: Հարցին, թե որտեղից է հատկացվելու սուբսիդավորման համար պահանջվող մոտ 150 միլիոն դոլարը, արդյոք […]

“Մի երկու լիմոնադ, մի քանի կանֆետով վիրավորում են ազատամարտիկի արժանապատվությունը”

Ազատամարտիկները պահանջում են , որ ընդունվի օրենք, որը կնպաստի ազատամարտիկների իրավունքների պաշտպանությանը: “Պահանջում ենք, որ օրենք ընդունվի կամավոր ազատամարտիկի մասին, այսինքն բոլոր նրանք, ովքեր թողել են իրենց տունը , երեխաներին ու գնացել են իրենց կյանքի գնով երկիր պահելու համար՝ պետք է տարբերվեն”,- այսօր՝ հուլիսի 10-ին “Հենարան” ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի “Գետլինի” աղբավերամշակման գործարանում: Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն  այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: Գործարանի տնօրեն  Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաեւ […]

Ես արդարանալու բան չունեմ. Թամար Հովհաննիսյանն` իր ու Մհեր Մկրտչյանի ամուսնալուծությունից

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլև ցանկանում է մեկընդմիշտ  բնակություն հաստատել այստեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ միշտ էլ ուզում էր գալ Հայաստան, բայց տղան սովորում էր ԱՄՆ-ում, իսկ երբ  ուսումն ավարտեց ու ամուսնացավ, որոշեց այստեղ ընդմիշտ ապրել: ”Ես չէի կարող ապրել տղայիցս հեռու, չէի կարող ապրել իմ հոգևոր հայրենիքից […]

Նախարարը կմեկնի՞ Արագածոտնի մարզ. ինչու չեն տրվում կենսաթոշակները /վիդեո/

”Արդեն երկրորդ ամիսն է, որ կենսաթոշակային ցուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են նոր տեղեկատվական համակարգով: Այն խնդիրները, որ նախկինում կային ու ակնառու չէին հիմա ակնառու են դառնում”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշենք, որ կան թոշակառուներ, ովքեր արդեն երկրորդ ամիսն է իրենց կենսաթոշակները չեն ստացել: Նախարարը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ