31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Երկրապահը ուրիշա՝ ազատամարտիկը ուրիշ.պետությունը իր պարտավորությունները գցումա ՀԿ-ների վրա

Ազատամարտիկները չեն պատրաստվում ետ կանգնել իրենց պայքարի ճանապարհից: Նրանք իրավացիորեն պահանջում են ընդունել “Կամավոր ազատամարտիկի մասին օրենք” և այն չխառնել “Երկրապահի օրենք”-ին: Ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ  ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն նկատեց , որ ամբողջ հարցը նրանում է, որ պետք է օրենք լինի պատերազմի մասնակցի մասին: Նա նկատեց, որ պետությունն իր պարտավորությունները գցում է ՀԿ-ների վրա. “Երկրապահը ինչ […]

Պոկեր` մերկանալու պայմանով. ինչո՞վ էր զբաղված Շակիրայի փեսացուն տոնական երեկույթից հետո

Պոկերը դժվար թե կարելի է ազարտային առումով վտանգավոր խաղ համարել, քանի դեռ հարցը չի վերաբերում “ստրիպ-պկոերին”: Հենց մերկանալու պայմանով խաղալու արդյունքում էլ տուժել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները: Մարզիկները նշելիս են եղել իրենց հաղթանակը Ուրուգվայի հավաքականի նկատմամբ` Կոնֆեդերացիայի Գավաթի առաջնության ժամանակ: Ուրախ երեկույթից հետո նրանք վերադարձել են հյուրանոց` շարունակելու  այն, կանչել են նաեւ երաժիշտների եւ անհայտ […]

Եվրոպայի հանձնակատարը խուսափեց Թուրքիայի վերաբերյալ հարցին ուղղակի պատասխան տալ

”Կարող եք կակածներ չունենաք, որ մենք մեր ձեռքի տակ ցանակացած հնարավորություն օգտագործում ենք, և Թուրքիայի հետ հարաբերություններում կարևորում լավ հարաբերություններ ունենալը հարևանների հետ”,-այսօր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ը պարտադրում է նույն Թուրքիայի առաջ խնդիր դնել, որ հարգի եվրոպական արժեքները և չշրջափակի […]

Շ. Ֆյուլեի կոչը Հայաստանին Ադրբեջանի վերաբերյալ

Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գիտի, որ ԼՂՀ-ի դեռևս լուծում չգտած հարցը բավական ցավոտ է, այնուհանդերձ նա չի կարծում, որ այն պետք է լռության մատնվի թե Բաքվում, թե Երևանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Շ Ֆյուլեն կոչ արեց Հայաստանին զարկ տալ Ադրբեջանի հետ համաձայնության հասնելուն` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների […]

Բուհերի դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչեւ վաղը` հուլիս 11-ը, ժամը 16.00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Վիրջինյան կղզիների ափերին իսկական զոմբի են հայտնաբերել

Մի քանի օր առաջ Վիրջինյան կղզիներից մեկի ափի մոտ իսկական զոմբի է հայտնաբերվել: Հենց այդպես են այն նկարագրել մարդիկ, ովքեր գտել են այդ արարածին:  Ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ տարօրինակ արարածը հարձակվել է բժշկի վրա, ով առաջինն  է փորձել նրան զննել` մտածելով, որ նա դիակ է: Ականատեսների խոսքով` ոստիկաններն այնպես են վախեցել, որ նրանցից մեկը […]

”Անհեթեթություն է, մենք չենք ստիպում Հայաստանին նվազեցնել հարաբերությունները ՌԴ-ի հետ”. Ֆյուլե

 ”Ես չեմ կարող արտահայտվել կամ մեկանաբել, ես ճնշում տեսնում եմ, թե չէ, դուք ինձ ասեք` կա ճնշում, թե ոչ: Ես հետևում եմ լուրերին, սպառազինություններից, գազի գնից մի շարք այլ հարցերից տեղյակ եմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ի պատասխան հարցի, թե արդյոք ՌԴ-ի կողմից Հայաստանի վրա ճնշում են […]

Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում

Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ “Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում” խորագրով գործարար համաժողով: Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, “Global Business Services” իտալականկազմակերպությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցեցին զբոսաշրջության,  դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա […]

Ստորագրվեց “Առողջություն-2020” հռչակագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի “Առողջություն 2020” համապարփակ քաղաքականության  դրույթների համատեքստում Վիեննայում կայացավ սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների հարցերով ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը: Համագումարի ընթացքում “Առողջություն-2020” քաղաքականության դրույթների համատեքստում քննարկվեցին սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, անրդյունավետ բուժման եւ  վերահսկողության վերաբերյալ հարցեր: Ոչ վարակիչ հիվանդությունները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակչության […]

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան- Առինջ թաղամասի, Բաբաջանյան եւ Աճառյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երեւան Ջուր” ՓԲԸ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ