28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տրանսպորտի վարչության պետը հայհոյել է լրագրողին /վիդեո/

Երեկ՝ հուլիսի 21-ին  iLur.am-ի լրագրողը փորձել է հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:Թղթակցի տեսախցիկը արձանագրել է այդ պահը: 

Կարգին Հայկոն միացել է ոչ 150 դրամին շարժմանը. նա ուղևորներ է տեղափոխել սեփական մեքենայով

Ֆեյսբուքյան օգտատեր Ծիրանյան Արան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է հայտնի կատակերգու կարգին Հայկոի ընդդեմ տրանսպորտի գնի թանկացմանը ակցիային միանալու քայլին. Հայկ Մարությանը (Կարգին սերիալի Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները միացել են‪‎Չեմ վճարելու150 դրամ ակցիային։ Նրանք իրենց մեքենաներով շրջելու են Մաշտոցի պողոտայով դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով […]

Ոստիկանները ջրի շիթեր են արձակել հարսանիքի մասնակիցների վրա /ֆոտո/

Ստամբուլի իրավապահ մարմինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Գեզի զբոսայգում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, երիտասարդները ծանոթացել են զբոսայգու պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ, այդ պատճառվ էլ որոշել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հենց Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում: Սակայն նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունը, քանի որ ոստիկանները ոչ միայն ցուցարարների […]

Թեկնածուախառը` խորոված ու շաուրմա. օրվա կադր

Անցած կիրակի՝ հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում գյուղապետի ընտրություններ էին: Հաղթանակեց ՀՀԿ-ական թեկնածուն` Արթուր Մուրադյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է մի կադր:  Լուսանկարն` առանց մեկնաբանության:

Պայքարը շարունակվում է

Արդեն երրորդ օրն է, որ Երևանում թանկացել է հասարակական տրանսպորտը: Սակայն արի ու տես, որ շատերը հրաժարվում են վճարել նոր սակագինը` 150 դրամը, և դրա փոխարեն վճարում են նախկինում սահմանված 100 դրամը: Մի խումբ մարդիկ միացել են Ֆեյսբուքյան ”150 դրամ չենք վճարելու” ակցիային: Ի դեպ, դրան է միացել նաև կատակերգու, դերասան Հայկ Մարությանը: Ֆեյսբուքյան օգտատերերը […]

Այրվել է “FEMEN”-ի կենտրոնակայանը

Փարիզում այրվել է “FEMEN” շարժման մարզական կենտրոնակայանը, հաղորդում է “НТВ”-ն: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, սակայն տուժել է նաեւ 2-րդ հարկը: Ամենից շատ այրվել է Իննա Շեւչենկոյի սենյակը: Հրդեհի պահին նա այնտեղ չի եղել: Դժբախտ պատահարի պահին կենտրոնում են եղել միայն շարժման 2 ակտիվիստները: Աղջիկները ժամանակին են արթնացել եւ կանչել են հրշեջներին: Ոչ ոք չի […]

Քարտեզագրվում են Սյունիքի համայնքների խնդիրները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցած շաբաթ աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ տարածաշրջանների եւ համայնքների, դասակարգել ըստ առաջնահերթությունների եւ ներկայացնել համատեղ քննարկման համայնքներ նախատեսված առաջիկա աշխատանքային այցերի ժամանակ: Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ մարզպետը կարեւորեց նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն 3-րդ եւ 4-րդ թաղամասերի միջակայքում այրվել է 600 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտակայքում` 500 քմ, Դավիթ-Բեկի փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու թիվ 23 […]

Անձրեւ, ամպրոպ, նաեւ կարկուտ

Հուլիսի  22-ին եւ 26-ին Հայաստանի  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Հուլիսի 23-25-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 23-24-ին կբարձրանա  2-3 աստիճանով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ