28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

“Ես չեմ սիրում ողնաշարս ծռել”. Դավիթ Սանասարյան/վիդեո/

Հանրային տրանսպորտի 50 դրամով թանկացման դեմ տարատեսակ ակցիաներ են պատրաստվում իրականացվել: Առաջին բոյկոտը տեղի ունեցավ այսօր՝ հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց : Ակցիայի մասնակիցների կողքին էին նաև Երևանի ավագանու “Բարև Երևան ” դաշինքի ներկայացուցիչները: Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ֆեյսբուքյան նախաձեռնություններին.”Ֆեյսբուքը լավ զենք է օգտագործելու համար, բայց այդ մշակույթը դեռ լավ […]

Կինքնահրկիզվի՞ /վիդեո/

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե եթե տրանսպորտը թանկանա, ինքը կինքնահրկիզվի: Henaran.am-ն այսօր Արմեն Պողոսյանին հարցրեց, թե պատրաստվում է դիմել նման ծայրահեղ միջոցի: Պատասխանը` տեսանյութում:

Բրիտանացիները վիշապի հսկայական կմախք են հայտնաբերել լողափին /ֆոտո/

Բրիտանական Դորսետ կոմսության հայտնի լողափով զբոսնելիս մարդիկ ապշել են` տեսնելով ավտոբսուսի չափսերի հասնող դինոզավրի գլխի հսկայական կմախք:  Սակայն շուտով պարզվել է, որ կմախքն այնտեղ է հայտնվել ”Blinkbox” ընկերության պրոմո-ակցիայի շրջանակներում:  Լրագրողների խոսքով` նրանց գաղափարը փայլուն արդյունք է ունեցել, քանի որ լողափը վերածվել է դինոզավրի կմախքի հետ լուսանկարվելու ուխտագնացության վայրի:  

Ռիհաննայի վրա չիպսեր են նետել համերգի ժամանակ /վիդեո/

Ռիհաննայի կյանքի ոչ մի օրն առանց սկանդալի չի անցնում: Այս անգամ նա վատ դրության մեջ է հայտնվել կրկին համերգի ժամանակ: Երգչուհու մեկ ժամ ուշացումը ներկաներին շատ է զայրացրել, ինչի հետեւանքով երկրպագուները “Rude Boy” երգի կատարման ժամանակ նրա վրա չիպսեր են նետել, ինչին երգչուհին բավականին խիստ է արձագանքել: “Ես դրա համար չեմ այստեղ աշխատում: Ուրախ եմ […]

Փրկիչը եկել է ու համբարձվել է երկինք

” ”Հանրապետականը” չի արձագանքում, ”Հանրապետականը” նախաձեռնում է, ”Հանրապետականը” տարիներ շարունակ նախաձեռնել է քաղաքական երկխոսություն թե խորհրդարանական ուժերի, թե ոչ խորհրդարանական ուժերի հետ և, իհարկե, մեզ համար քաղաքական համագործակցությունը շատ կյարևոր է, և մենք այդ քաղաքական համագործակցությունն իրականացնում ենք` նայած` ով ինչ է հասկանում քաղաքական համագործակցություն ասելով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` […]

ՎԶԵԲ-ը 120 միլիոն լրացուցիչ գումար կներդնի Հայաստանում

”Կարևոր է, որ Հայաստանի տնտեսական աճը շարունակվի, ՎԶԵԲ-ը կնպաստի դրան: Մենք ներդրումներ ենք կատարելու փոքր և միջին ձեռնարկություններում, մեր վարկավորումներն էլ տրամադրելու ենք տեղական արժույթով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին` հավելելով, որ բանկը մինչև տարվա վերջ լրացուցիչ 120 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում: Նրա խոսքով` Հայաստանն իրենց լավագույն գործընկերներից […]

Հանրային խորհուրդը միանշանակ կողմ է 100 դրամին /վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև  հանրային տրանսպորտի թանկացման վերջնական որոշում կայացնելը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Արված հայտարարության մեջ պարզություն մտցնելու համար ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին […]

ԱՆ-ը պարզաբանում է

Հուլիսի 15-ին ”Էլայ Լիլլի” (Eli LillyTM) կազմակերպության ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանի կողմից մամլո ասուլիսում հնչեցված հարցադրումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գնումներն իրականացնում է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան։ Հարկ ենք համարում ինսուլին դեղի գնման ընթացակարգերը ներկայացնել հանգամանորեն։   Կենտրոնացված կարգով դեղերի գնման 2011-2012  և 2013թ. 1-ին կիսամյակի կարիքների համար ինսուլինի գնման համար անցկացվող մրցույթներին […]

Նոբելյան մրցանակ նրան, ով կապացուցի, որ Ծառուկյանը գործարարին չի քցել

Արդեն տեղեկացրել ենք, որ Կիպրոսյան իրավաբանական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում բացակայում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, չկա նաև նրա անունից տրված որևէ լիազորագիր: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  անդրադառնալով այդ փաստին, ասել է. ”Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի […]

ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ստեփանակերտ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը Հուլիսի 19-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի Նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։ Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ