15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արոնյանը կմասնակցի հերթական գերմրցաշարին

Սեպտեմբերի 9-15 Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում կկայանա շախմատի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն ընդամենը 4 շախմատիստ:Մասնակիցների թվում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Բացի մեր հայրենակցից մասնակիցների թվում է համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենը և ԱՄՆ-ի առաջատար 2 շախմատիստները՝ Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին:

Շախմատիստները միմյանց հետ կմրցեն շրջանաձև համակարգով երկուական անգամ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամն է 170000 դոլար, իսկ հովանավորը ամերիկյան շախմատի հիմնական հովանավոր Ռեքս Սինքֆիլդն է և մրցաշարը կրում է Սինքֆիլդի գավաթ անունը:

Ավելորդ չէ նշել, որ մրցաշարը ունի անչափ բարձր կարգ՝ 2797:Սա երբրէ անցկացված մրցաշարերի մեջ համարվում է ռեկորդային ցուցանիշ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ