25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Անկախ նրանից Հովիկ Աբրահամյանը կուղարկի, թե չէ, դա ունի ”զրո” նշանակություն

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում դատաիրավական համակարգ փաստացի գոյություն չունի և այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՎՊ-ի հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն, չի նշանակում, որ ”մեծ գլուխներ” են բռնվելու: ”Դատախազությունը դե յուրե մարմին է, դե ֆակտո նա նախագահի շահերն սպասարկող կառույց է: Հայաստանի նախագահն է որոշում գլուխները […]

ՀՀ նախագահության կողմից մշակութային միջոցառում է տեղի ունեցել Ստրասբուրգում

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։ Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Համերգի ունկնդիրների շարքերում էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, […]

Պատահական սեռական կապերը վնասում են հոգեկան առողջությանը

Երիտասարդները, ովքեր պատահական հարաբերություններ են ունենում, հաճախակի տառապում են դեպրեսիայից: Նրանց մոտ սովորաբար ավելի բարձր են ընդհանուր եւ սոցիալական տագնապի ցուցանիշները: Դա ապացուցել են նաեւ 3900 ուսանողների հարցումները: Նրանցից ոմանք խոստովանել են, որ սեքսով են զբաղվել այնպիսի մարդու հետ, որին ճանաչում են մեկ շաբաթից էլ քիչ: Վերջին ամսվա ընթացքում նման հարաբերությունների մեջ է եղել հարցվածների […]

Կա Նիկոլ Փաշինյան. այլընտրանքներով և աղոթքներով ընդդիմություն գոյություն չունի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի.”Կան անհատներ, կա Նիկոլ Փաշինյան, որի վերջին ելույթը պառլամենտում՝ վաղուց հայաստանյան ԱԺ-ում, Հայաստանի պառլամենտարիզմի իրականության մեջ ես նման դասական ելույթ չէի լսել: Սակայն եթե կուսակցությունը չունի ինչ որ լուրջ ռեսուրսներ, մենակ կուսակցությունով դժվար է, առավել ևս դժվար է միայնակ մարդուն ”: Կարեն Քոչարյանի գնահատմամբ` ընդդիմություն բառին […]

‘Գնա սպանողների ձեռը բռնի”. “Մառոզն” ու սեւազգեստ մայրերը բախվեցին /վիդեո

“Երեխեքը , որ շան միս էլ ուտեն` կապրեն, փոխանակ գնաս կաստուրկի բերանը բացես զինվորի ճաշը ստուգես, գնա սպանողների ձեռքը բռնի”, այս բառերով այսօր դիմավորեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը “Զինվորի մայր” հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին /Մորոզ/, որը իր իսկ խոսքերով` եկել էր հայտարարություն անելու և աջակցելու համար: Այսօր կառավարության հերթական նիստի օրը մահացած զինծառայաղների մայրերը […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Այսօր ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ: 

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով […]

Սյունիքի մարզպետի հարցը որոշված է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հայտնի է Սյունիքի նոր մարզպետի անունը: Հիշեցնենք, շրջանառվում էին ՀՀ սպորտի եւ երիտասրադության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի, մարզպետի տեղակալ Արա Դոլունցի, պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի անունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր մարզպետը պիտի մաքուր կենսագրություն ունենա: Ենթադրվում է, որ մարզպետի […]

Սերժ Սարգսյանին սպասելիս

Այսօր երեկոյան` ժամը 20:00-ին կայանալու է այդքան սպասված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը սպասված է, քանի որ շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ մեծամասնության պահվածքի մասին կխոսի կուսակցությունում: ”Իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք […]

Օբաման Մերկելին բացատրություններ կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, գրում է “The Guardian”-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն բացատրություններ էր պահանջել Օբամայից` ամերիկյան կողմից եվրոպացի գործընկերներին գաղտնալսելու վերաբերյալ:  Հանդիպմանը, որի մասին Օբաման եւ Մերկելը պայմանավորվել են հեռախոսով, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին: Պարբերականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված