29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ԱՄՆ վախենում է, որ Մոսկվան կավելացնի ռազմական օգնությունը Դամասկոսին

“Մենք որոշակի վկայություններ ունենք այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները Ասադի ռեժիմին խոստացել են Սիրիային փոխատուցել այն, ինչ մենք կոչնչացնենք”, -հայտարարել է ԱՄՆ-ի շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի ներկայացուցիչ Մարտին Դեմպսին, փոխանցում է  BBC-ն: Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է մեծացնել Սիրիային ռազմական օգնությունը, եթե ԱՄՆ-ը հարձակվի Սիրիայի վրա: 

Ռուսաստանը վերջնականապես Հայաստանին տարավ գեոքաղաքական ռուսական համաստեղություն.Դավիթ Հակոբյան

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման,  և Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ  նախագահի որոշման մասին: “Վիճակը նետված է , Ռուսաստանը վերջնականապես Հայաստանին տարավ գեոքաղաքական ռուսական համաստեղություն”,-ասաց Դավիթ Հակոբյանը, որը ՀՀ նախագահի քայլը համարեց համարձակություն: Ըստ Դավիթ Հակոբյանի երեկվանից հայ ժողովուրդը ցնծում է, քանի որ այս […]

Մաքսային միություն, թե ԵՄ ընտրությունից Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը. Իսկանդարյան

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած նախաստորագրմանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, որոնց վրա ևս Ռուսաստանը ճնշում ուն, Հայաստանի վրա ՌԴ-ի ազդեցությունը շատ ավելի մեծ է: ՛՛Մենք նրանից տարբերվում ենք նրանով, որ խնդիր ունենք անվտանգության հետ կապված, որը մեզ համար շատ կարևոր է: Դա ՀԱՊԿ-ն է մեզ […]

Բրյուսելում հասկանում են Հայաստանի վիճակը

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը եւ դրան հետեւած Եվրոպայի կոշտ արձագանքներին, “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Բրյուսելում արձագանքները թեեւ դրական չեն, բայց հասկանալի են: “Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված մի քանի օր առաջ արված հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ այնտեղ հասկանում են Հայաստանի վիճակը: Բացի այդ, Հայաստանի եւ Եվրամիության […]

Հայազգի ֆուտբոլիստը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը

Այսօր Սանկտ-Պետերբուրգի Զենիթը UEFA-ի շտաբ բնակարան է ուղարկել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրենց հայտացուցակը:Ընդհանուր հայտացուցակում ընդգրկվել են 56 ֆուտբոլիստներ: Ընդգրկված ֆուտբոլիստների ցանկում է նաև Զենիթի երիտասարդական թիմի խաղացող հայաստանի պատանեկան թիմի խաղացող Արտյոմ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Սիմոնյանը ժամանակին հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում:

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում […]

Կադրային փոփոխություն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։

“Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը”

Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին հայտնի դառնալուց հետո արդեն իսկ “Ֆեյսբուքում” նոր խումբ է ձեւավորվել` “Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը” անվանումով: Խմբի անդամները նշում են, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի Հայաստանը մտնի Մաքսային միություն: Թեեւ խումբը նոր է ստեղծվել, 1 591 արդեն միացել են դրան:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ