25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ալկոհոլային գարեջուրը դրական է ազդում սրտի վրա

Մոտ 0.5 լիտր գարեջուրը միանգամայն բավարար է, որպեսզի սրտի շրջակայքում գտնվող արյունատար անոթների վիճակը բարելավվի: Գարեջրի շնորհիվ զարկերակն ավելի էլաստիկ է դառնում, իսկ արյան հոսքը բարելավում է մարդու խմելուց 2 ժամ անց, գրում է “The Daily Mail”-ը: Այսպես, օրական կես լիտր գարեջուր խմելու դեպքում կարելի է 30 տոկոսով նվազեցնել սրտային կաթվածները եւ ինսուլտները: Գիտնականները 20-30 […]

Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենթն է պահանջում

՛՛Ամբողջ ազգի առջև գործող նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ և  ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր ու ինչ չարաշահումների մասին պետք է խոսել՝ ըստ էության կանխատեելով քննության արդյունքները: Նա հրապարակայնորեն ճնշում գործադրեց ՎՊ նախագահի վրա՛՛,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով նախագահական նստավայրում կայացած խորհդակցության […]

“Տաշիրը”` կույրերի համար

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին և քանակը որոշվել են նշյալ կրթօջախների կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության […]

70-ականների լեգենդար “ԲԱՄԲԻՌ” ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Ջագը

Այսօր` հուլիսի 4-ին, 70-ականների լեգենդար “ԲԱՄԲԻՌ” ֆոլք-ռոք խմբի, ինչպես նաեւ հայկական ֆոլք-ռոքի հիմնադիր` Գագիկ Բարսեղյանի (Ջագ), ծննդյան օրն է: 2011 թ. Բամբիռը թողարկեց իր չորրորդ ալբոմը, որը նվիրված է երկու “լեռնեցի” տաղանդաշատ պոետների՝ Հովհաննես Թումանյանի 140 եւ Ռոբերտ Բըրնսի 250 ամյակներին։ Նույն թ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ ալբոմի շնորհանդեսը, որի ժամանակ խմբի հիմնադիր եւ գեղարվեստական […]

“Ով գլուխը բնից հանեց, լոմով ուտելու ա … ” /վիդեո/

“Ընդիմության բավականին թուլացած պայմաններում, երբ չկա իշխանության կոնսոլիդացիայի խնդիր, իշխանության տարբեր ցեղեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը հետագա “ժառանգորդի” ամբիացիաներով”, -քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ` ներքաղաքական կյանքում ընթացող ցանկացած գործընթաց կամ իրադարձություն հարկավոր է դիտարկել այս համատեքստում:  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Քոչարյանը խոսեց ներքաղաքական պրոցեսների մասին: Ըստ փորձագետի` Հայաստանում տեղի ունեցող մնացած բոլոր […]

Եթե կրճատեն ճոխ ծախսերը, թանկարժեք ուղեւորությունները . ՄԻՊ-ը շանտաժի է դիմում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այլեւս չի խնդրելու իր ընկերներին կամ չի խնայելու գրենական պիտույքների ծախսերից, որպեսզի կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթը: “Մեր աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներ պիտի գնան, բայց ցավոք դրա համար գումար չեն հատկացնում, դոնորների տվածն ու խնայողությունները սպառվում են”,-ասաց նա: ՄԻՊ-ի խոսքով, իր ուզածն այնքան էլ մեծ գումար չէ, այլ սիմվոլիկ՝ 10-15 մլն […]

Շփման գծում դիտարկում է անցկացվել

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եի Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եի Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ […]

Վարչապետն ուրախ է արդյունքից

Այսօր Կառավարության նիստում օրակարգը սպառելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե արդյոք հայտարարություններ կան: Ոչ մի հայտարարություն չկար, վարչապետն ինքը հայտարարություն արեց: Վարչապետին ուրախացրել է այն, որ հայ ուսանող Նարեկ Թովմասյանը, ով սովորել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղում,  ընդունվել է աշխարհի լավագույն բուհ-երից մեկը՝ Ստենֆորդի համալսարան: ՛՛Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք […]

Այն տարիներին ադրբեջանցիների ամենամեծ սարսափը հայի ձեռքում լուսանկարչական սարքն էր… /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է տարիներ առաջ Կուրի ձախափնյա շրջաններում տեղի ունեցած մի քանի իրադարձությունների մասին: Այն տարիներին ադրբեջանցիների ամենամեծ սարսափը հայի ձեռքում լուսանկարչական սարքն էր…

Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի  առաջնահերթություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ