22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզերի երիտասարդները ոսկե մեդալներ են նվաճել

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը տեղի ունեցած համաշխարհային  ֆոլկլորային չեմպիոնատին “Զվարթնոց” խորագրով հայ երգի մրցույթ-փառատոնի հաղթողները 16 ոսկի մեդալներից 2-ը բերել են Հայաստան:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “Զվարթնոց Վերածննդի” հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը ասաց, որ մրցույթի 10 մասնակիցները հավաքվել են տարբեր մարզերից: 

“Հայաստանի մարզերում եւ Արցախում լսումներ ենք անցկացրել, հավաքվել են 3 000 երիտասարդ: Թեեւ թվում է, որ այսօր հայ դասական, հոգեւոր երգերին տեղ չեն տալիս, բայց դա այդպես չէ”,- ասաց նա:

Մասնակիցները չորս փուլ են անցել, որոցից վերջինի` հանրապետական մրցույթի ժամանակ ընտրվել են լավագույն 33-ը, թեեւ նախապես որոշվել էր, որ 10 լավագույնները պետք է ընտրվեին: 

“Այդ 33 մասնակցից 10-ը ներկայացել են Բուլղարիայում ֆոլկլորային չեմպիոնատին: Այնտեղ աշխարհի 23 պետություններից 100 խումբ էր մասնակցում: Մենք 2 խմբով էինք ներկայացել”,- ասաց Ս. Բաղդասարյանը` ընդգծելով, որ չնայած հայ մասնակիցներից շատերը չունեն երաժշտական կրթություն, մինչդեռ մյուս երկրների խմբերը պրոֆեսիոնալներ են եղել, պետական խմբեր, այնուամենայնիվ մեր երիտասարդները այնքան լավ են ներկայացել, որ հենց իրենք են նվաճել ոսկե մեդալները: Նույնիսկ տեղի ժյուրիի նախագահն է զարմացել` իմանալով, որ հայ մասնակիցներից շատերը երաժշտական կրթություն չունեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ