11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախը չպետք է դուրս մնա Մաքսային միության տարածքից. ՀՅԴ

“Ասոցացումը այլեւս հնարավոր չէ այնպես, մինչեւ սեպտեմբերի 3-ը: Նույն ծավալով պայմանավորվածությունները չեն կարող մնալ նույնը: Սակայն մեր իշխանություններն ուզում են ինչ-որ խորամանկություններ անել՝ նշելով, որ իրենք շարունակելու են համագործակցությունը Եվրոպայի հետ, ինչ-որ համաձայնագրեր են ստորագրելու։

Ես դա չեմ բացառում, որովհետեւ Եվրոպան այս կամ այն ձեւաչափով համագործակցում է բոլոր երկրների հետ՝ նույնիսկ աֆրիկյան, բայց դա ասոցացում համարել չի կարելի”,- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանն այսօր նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցների ժամին: 

Վերջինիս խոսքով,  քանի որ Հայաստանը չունի այլընտրանք, պետք է ամրապնդի այն, ինչ ունի, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ՛՛ամենաբարձր մակարդակի վրա են, եւ դա անվտանգության երաշխիքներ է տալիս հայկական կողմին՛՛։

 “Չի կարելի կորցնել այն անվտանգությունը, որ ունենք այսօր թե Հայաստանում, թե Արցախում: Պետք չէ Մաքսային Միության միանալը տնտեսության հետ կապել:  Աշխարհա-քաղաքական ռազմավարական հարց է, այս տրամաբանության մեջ պետք է տեսնել, եւ ես զարմանում եմ, որ իշխանությունը պարզ չի խոսում ժողովրդի հետ”,-ասաց Ռոստոմյանը:

Պատգամավորը չի կարող առայժմ ասել, թե Հայաստանի Մաքսային միության անդամակցելը ինչպես է ազդելու Արցախի վրա, բայց նրա համոզմամբ՝ Արցախը չպետք է դուրս մնա Մաքսային միության տարածքից:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ