22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Մարտական պատրաստության ակումբ է բացվել

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ “Մարտական պատրաստության ակումբ” նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, ողջունելով ակումբի անդամներին, կարևորեց անվտանգության մշակույթի ձևավորումը։ “Մենք հրադադարի պայմաններում գտնվող երկիր ենք, և շատ կարևոր է, որպեսզի հայ մարդը հասկանա իր երկրի իրական սպառնալիքների բնույթը, […]

ԲՀԿ-ն` “No comment “

՛՛ ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ որևէ մեկնաբանությամբ հանդես չի գա հիմա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները  խորհրդարանին, քաղաքական ուժերին ներկայացնեն տեղեկատվություն տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք հնարավոր գործընթացների վերաբերյալ: Երբ մենք ունենանք համապարփակ տեղեկատվություն, այդ ժամանակ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ իր դիրքորոշումը կհնչեցնի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով […]

Էպոսագետը կխոսի դեռ

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատաքննությունը: Դատարանը պետք է լսեր ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանի ճառը, որից հետո մեղադրյալները պիտի ասեին իրենց վերջին խոսքը: Սակայն նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց Գայանե Գալոյանի դիմումը դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս վատառողջ է, […]

Պարոն Սարգսյանի հեռանալու հրամայականը. Ր. Հովհաննիսյան

“Ժառանգություն” կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:  Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում:  Թող Արեւելքը շատ […]

Հայ բանակային ձյուդոիստները մրցանակային տեղեր են գրավել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները: Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ –ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը 60կգ, Դավիթ Ղազարյանը 66կգ, Մհեր Կարապետյանը 81կգ, Սեյրան Սահակյանը 100կգ և պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը 73կգ, Կարեն Ջանոյանը […]

“Սարդարապատ-Նախախորհրդարանի հայտարարությունը ընթանում է ինչ-որ դավադրամոլական զրպարտչական հունով”

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվել է ,որ «Հայազն» կուսակցության 7-8 անդամներ, այդ թվում քաղաքագետ Արմեն Աղայանն ու կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Երեւանի Հյուսիսային պողոտայում հարձակվել և բռնության են ենթարկել  «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանին: Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց “Հայազն” կուսակցության մամլո խոսնակ Արմեն Հովհաննիսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք […]

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի` Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել. ՀՅԴ

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում։  Բայց խնդիրն այն է, որ […]

Պուտինը հավատացնում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի: Պուտինը Սնոուդենին “տարօրինակ տղա” է անվանել: “Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ […]

Սամասուդ….խայտառակվելու ենք

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան ր էջում գրել է. ՛՛Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ արևելյան գործընկերությունն է։ 2 զեկումցում ունեմ։ Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ։ Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացեներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից մեր երկրի մաքսային […]

Ոստիկանները շղթայել են նախագահի նստավայրը` կան բերման ենթարկվածներ /վիդեո, ֆոտո/

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա: Մասնակիցները՝ հիմնականում երիտասրադներ, “Ժաառնգականներ” հայտարարեցին, որ իրենք դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Հիշեցնենք, երեկ այս մասին Մոսկվայում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները կարմիր վզկապներ են կրում եւ ուտում են  CCCP պաղպաղակ : Ըստ նրանց Հայաստանը փորձում է վերադառնալ Խորհրդային Միությանը: Բողոքավորները պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ