Չեմպիոնների լիգայի մեկնարկը տրված է
Երեկ ութ հանդիպումով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունը:
A խմբում անգլիական Մանչեսթեր Յունայթեդը սեփական հարկի տակ 4-2 հաշվով առավելության հասավ գերմանական Բայերի նկատմամբ: Խաղի հերոս դարձավ անգլիացիների հարձակվող Ուեյն Ռունին, ով դարձավ դուբլի հեղինակ:
Խմբի մյուս խաղում Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը՝ Դոնեցկի Շախտյորը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց իսպանական Ռեալ Սոսիեդադի դարպասը: Երկու անգամ էլ աչքի ընկավ Ալեքս Տեյշերան:
B խմբում Մադրիդի Ռեալը Ռոնալդուի հեթ տրիկի, Բենզեմայի դուբլի եւ Իսկոյի գոլի շնորհիվ Ստամբուլում 6-1 հաշվով ջախջախեց տեղի Գալաթասարային: Դանիական Կոպենհագենն էլ սեփական հարկի տակ կարողացավ միավոր փախցնել իտալական Յուվենթուսից. գրանցվեց որ ոքի 1-1 հաշիվը:
C խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց հունական Օլիմպիակոսին:
Խաղի հերոսն էր Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Մոտան, ով դարձավ երկու գոլի հեղինակ եւ կատարեց մեկ գոլային փոխանցում: Պորտուգալական Բենֆիկան սեփական հարկի տակ 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելգիական Անդեռլեխտի նկատմամբ:
D խմբում Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր Մյունխենի Բավարիան սեփական հարկի տակ առանց խնդիրների 3 – 0 հաշվով հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Չեխիայում էլ Վիկտորիան նույն հաշվով պարտվեց անգլիական Մանչեսթեր Սիթիին:
Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին տուրի մյուս չորս խմբերի հանդիպումները կկայանան այսօր: