27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Եգիպտոսը կդառնա՞ առաջին մուսուլման երկիրը, որը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը

ԳԱԼԱ-ն, հղում անելով “”Vatican Insider”-ին, գրում է, որ Եգիպտոսը Մուրսիի տապալումից հետո կարող է դառնալ աշխարհում առաջին մահմեդական երկիրը, որը կճանաչի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը: Այս իրադարձությունը կարող է տեղի ունենալ եգիպտացի փաստաբան, Եգիպտոսի ազգային ճակատ ինստիտուտի տնօրեն Մուհամմեդ Սաադ Կայրալլայի (Muhammad Saad Khairallah) աննախադեպ քայլից հետո: Վերջինս այս հարցով իրավական հայց է ներկայացրել դատարան: Առաջին անգամ այս դատական գործընթացի լսումները կսկսվեն Կահիրեի դատարանում 2013 թվականի նոյեմբերի 5-ին:

Այս մասին հայտարարություն է արվել մի շարք հեռուստատեսային բանավեճերի ժամանակ, որոնց հետևել են միլիոնավոր եգիպտացիներ: Եգիպտոսի վերջին քաղաքական միջադեպերը այս գործընթացի մեկնարկի համար զգալի դերակատարություն ունեցան: “Մուսուլման եղբայրներ” շարժման ղեկավարի պաշտոնանկությունից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց Եգիպտոսում ստեղծված ժամանակավոր կառավարությանը և հանդես եկավ իր ընկեր Մուրսիի` իշխանությանը վերադառնալուն կողմ: Էրդողանի միջամտությունը եգիպտական հասարակության ոչ բոլոր անդամներին դուր եկավ: Սա կարելի էր նաև կանխատեսել` հաշվի առնելով երկու երկրների միջև վաղուց առկա լարված հարաբերությունները:

Եգիպտական թերթերում բազմաթիվ թուրքական “բարոյականության” վերաբերյալ հոդվածներ ու մեկնաբանություններ հայտնվեցին: Հենց այս ժամանակ էլ հայտնվեց Հայոց Ցեղասպանության հարցը, որը մինչ օրս հերքում է պաշտոնական Անկարան` չնայած բազմաթիվ պատմաբանների կարծիքի: Թերթերում բազմաթիվ հոդվածներ են հայտնվում, որոնք կոչ են անում Եգիպտոսի նոր կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Հայտնվեց նաև առաջարկ Կահիրեում Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված կոթող կառուցել: Կառավարությանն առաջարկվել է նաև դիվանագիտական քայլեր ձեռնարկել` ստիպելով Թուրքիային Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում հատկացնել: Այս հարցը նույնիսկ քննարկվել է Եգիպտոսում հայտնի “Ամբողջական լուսանկար” անվանմամբ թոք-շոուի ժամանակ:

Աղբյուրը`ԳԱԼԱ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ