20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

“Զրկվեք կուսությունից” կոչը քննադատվում է

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է տեղադրել, ըստ որի քննադատության է ենթարկել “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանի այն հայտարարությունը, ըստ որի հայ աղջիները մինչև 26 տարեկան պիտի զրկվեն կուսությունից. “Կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆՆ իմ նախկին աշակերտուհին է եղել, միշտ հիացած եմ եղել նրա ինտելեկտուալ պատրաստվածությամբ, արվեստի հանդեպ ունեցած սիրով: […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու […]

Հարգում եմ դատավորին, բայց…պաշտպանի զայրույթը /վիդեո/

Բանդայի գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը այսօր զայրացավ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վրա: Պապոյանը հետաձգեց նիստը, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանը չէր ներկայացել:  “Դատական նիստը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 18-ը, ժամը 12,00: Ցտեսություն”,-հայտարարեց Պապոյանը՝ հեռանալով նիստերի դահլիճից:  Այստեղ տեղի տվեցին Արսենյանի նյարդերը եւ հայատարարեց, որ դատարանը անհարգալից է […]

Թուրք-սիրիական սահմանին ավտոմեքենա է պայթել

Թուրք-սիրիական սահմանին` Բաբ ալ-Խաբա համայքնում, ավտոմեքենա է պայթել, փոխանցում է Газета.Ru-ն: Զինված ահաբեկիչները փորձել են մտնել Թուրքիա, սակայն սահմանապահները կանգնեցրել են մեքենան: Պայթյունի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչները մահացել են:

Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում վճռաբեկի կողմից վճռի բեկանումից հետո վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

Եթե Հայաստանը տեր կանգնի իր խոսքին/վիդեո/

”Ֆյուլեն ուղղակի ակնարկել է, որ Հայաստանը որպես գործընկեր կորցրել է իր իմիջը և ասել է, որ Հայաստանի համար դուռը փակ չէ, և եթե վերականգնի իր վստահությունը, տեր կկանգնի իր խոսքին, այսինքն` կհրաժարվի Մաքսային միությունից, և Հայաստանը կվերականգնի իր միջազգային տապալված հեղինակությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի […]

Բախումների արդյունքում 99 հոգի մահացել է

Ֆիլիպիններում զորքի եւ “Մորո ազգային ազատագրական ճակատի” ապստամբների միջեւ բախումները շարունակվում են: Բախումների արդյունքում 99 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Ապստամբները գերի են վերցրել հարավֆիլիպինյան Զամբոանգ քաղաքի քաղաքապետին: Զինվորականներին հաջողվել է ազատ արձակել 100-ավոր այլ գերիների:

Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը

88 տարեկան հասակում մահացել է  հայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:  Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան եւ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու-Յորքի “Hunter” քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան. ապա ուսանել է իրավագիտություն եւ պաշտպանելով […]

Ալմաթիի հայ համայնքի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ

2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի “Լույս” հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival): Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում […]

Առաքելյանը հաղթանակով մեկնարկեց

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը;Քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/32-րդ եզրափակիչ փուլում վստահ հաղթանակ տարավ Չինաստանի ներկայացուցիչ Ցունյուն Մայի նկատմամբ: Հանդիպումը տեւեց 2 ր եւ գրանցվեց 11 – 2 հաշիվը:Առաքելյանի հաջորդ մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ասադուլա Լաչինաուն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ