20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Արկադի Վարդանյանը կդատվի . Հրապարակ

“Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, և օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18– ին իր ընկերոջ Արսեն Ավետյանի հետ”,-գրում է Հրապարակը : Երկուսին էլ կասկածում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանին թունավորելու փորձ կատարելու […]

Պայմանավորվել են

Սեպտեմբերի 17-ին Ազատամարտիկների ռազմադաշտային  խորհրդի անդամները հանդիպել են  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին: Հարցադրումները, այն է՝ պետության առջև ծառացած մարտահրավերներ, երկրում առկա սոցիալ- տնտեսական ծանր պայմաններ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք կարգավիճակ, հնարավոր կլոր սեղանի շուրջ առաջնահերթ խնդիրների քննարկում այլ կուսակցությունների հետ, ՀԺԿ նախագահի կողմից դրական արձագանքի են արժանացել: Պայմանավորավածություն է ձեռք բերվել ՀԺԿ-ի՝  ազատամարտիկների շարժմանը պաշտոնապես զորակցելու մասին: Ստեփան Դեմիրճյանը բարձր է […]

Բրազիլիայի նախագահը հետաձգել է այցը

Նախօրեին հաստատվել է այն տեղեկությունները, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր պետական այցը ԱՄՆ, որը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին: Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսեֆի հետ: Երկրների ղեկավարները որոշում են կայացրել հետաձգել այցը: Այցի հետաձգման պատճառը ամերիկյան լրտեսական սկանդալն է:  Իսկ թե կոնկրետ երբ Բրազիլիայի նախագահը կայցելի ԱՄՆ, հայտնի չէ:

Անգամ Սերժ Սարգսյանն է հետաքրքրվել. Չորրորդ իշխանություն

Թերթի  տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գործունեությունից։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել նրա աշխատանքով՝ նշելով, որ նա չի երևում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է “կարմիր լենտ” կտրելով, գրում է թերթը: ՛՛Իրականում Դերենիկ Դումանյանը ոչ միայն ինքն Է իրեն անգործության մատնել, այլ նաև իր ղեկավարած հսկա […]

Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում  պարտվեց Իրանի ներկայացուցչին՝ Մասուդ Էսմաելիպուրին: Ընդ որում հայ մարզիկը զիջեց բոլոր առումներով՝ պարտվելով 8-0 հաշվով:Այսպիսով,Դավիթ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալը շարունակում է մնալ միակ մեդալը Հայաստանի հավաքականի հավաքածուում:

Նախկին մարզպետի հյուրանոցը՝ հույսի աղբյուր. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է, թե Ջերմուկի հենց կենտրոնում` ըմպելասրահի հարեւանությամբ, արդեն հինգերորդ տարին է, ինչ շքեղ հյուրանոց է կառուցվում` թամանյանական ոճով, որի մտահղացման հեղինակը, ըստ ջեմուկցիների, Սերժ Սարգսյանն է: Սակայն կառույցի դե-ֆակտո տերը Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է: Հյուրանոցը, որը դեռ անուն չունի, պետք է բացվեր 2010 թվականին, հետո՝ 11-ին, ապա` 12-ին, վերջնական ժամկետը […]

Հայաստանը նպատակադրված է շարունակել փոխգործակցությունը Եվրոպական միության հետ

Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ “Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել […]

Էլ որտեղ՝ գերեզմանոցում. Առավոտ

Երեկ Շիրակի մարզի ընդ­հանուր իրավասության դա­տարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցի­ալական ապահովության պետա­կան ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարած­քային ստորաբաժանման մի բա­նի պաշտոնյաների ու աշխատա­կիցների դեմ հարուցված քրեա­կան գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատր­յանը, ով […]

Ինչու է Աղվան Հովսեփյանն անհանգիստ.Հայկական ժամանակ

ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել Է Հայաստանից։ “Հայակական ժամանակ ” թերթի տեղեկությունների համաձայն  սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից։Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի Է մեկնել ընտանիքի հետ։ Այլ տեղեկությունների համաձայն Էլ, նախկին դատախազը գտնվում է Մոսկվայում։ Թերթի աղբյուրները վկայում […]

Արցախը կկերակրի՞ Հայաստանին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբկեյանը չի կիսել վարչապետ Արա Հարությունյանի  դեռեւս  5 տարի առաջ հայտնած տեսակետը, ըստ որի Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը: “Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ