06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Զարուհի Փոստանջյանը իրավունք ուներ”

“Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանը շատ հանգիստ է վերաբերվում Ստրասբուրգում իր կուսակցի` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագահ Սարգսյանին ուղղած հարցադրմանը:

“Զարուհի Փոստանջյանը իրավունքի համար պայքարող այն անձնավորությունն է, որը կարող է համարձակ իր կարծիքը արտահայտել և հենց դրա համար էլ միշտ պայքարել է: Համենայնդեպս Զարուհի Փոստանջյանը, որպես ընտրված պատգամավոր, որը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, իրավունք ուներ նման հարցադրում անելու”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ որքանով էր եվրոպական բարձր հարթակը հարմար նման հարցադրման համար Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.”Եթե այդ հարթակից Զարուհի Փոստանջյանը հարց տար Սերժ Սարգսյանի անձնական կյանքի վերաբերյալ, այդ դեպքում ինձ համար ընդունելի չէր կարող լինել: Սակայն նա տվել է մի հարց, որտեղ կասկածի տակ է դրվում այն, որ պաշտոնատար անձը, որը ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ, որտեղից պիտի ունենա թեկուզ մի քանի միլիոն կազինոյում խաղալու համար: Իսկ այդ ամենը աղերս ունի ճշմարտության հետ, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է ”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանը նախագահին հարցրել է`արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել:

Հ. Գ. սոցցանցերն արդեն ողողված են Փոստանջյանի ”ոչ ադեկվատ” պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններով: Դրանք կներկայացնենք առաջիկայում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ