17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Բորուսիայի՛՛ հաղթանակը՝ 3 գնդակ ՛՛Մարսելի՛՛ դարպասին

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը ՝ ”Բորուսիան”, սեփական հարկի տակ 3 – 0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիական ”Մարսելի” նկատմամբ :

Հայ ֆուտբոլիստը մասնակցեց հանդիպմանը հենց մեկնարկից եւ բավականին հաջող հանդիպում անցկացրեց: Ընդ որում, Մխիթարյանը առաջին գոլի ժամանակ բավականին ակտիվ կերպով մասնակցեց գրոհին: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին, եւս մեկ անգամ էլ հաջողության հասավ Մարկո Ռոյսը :

Ավելացնենք, որ ”Բորուսիան” թարմացրեց իր ռեկորդը ՝ Չեմպիոնների լիգայում տնային հանդիպումներում անընդմեջ հաղթանակների թիվը հասցնելով 7-ի :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ