Վարչապետն ընդունել է “Լույս” հիմնադրամի ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է “Լույս” հիմնադրամի կրթաթոշակակիրներին եւ շրջանավարտներին: “Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը եւ գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը”, – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին […]