Ովքեր պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանի շահերը, ներսում աշխատանք կունենան. Ժամանակ
՛՛Փակ շուկայում՛՛ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես թերթին երեկ տեղեկացրել է շինարարական աշխատանքները համակարգող Լեւոն Խաչատրյանը, շուկան կբացվի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Նրա հավաստմամբ’ աշխատողները եղել են տեղում, տեսել են, թե որտեղ են աշխատելու.
՛՛Բոլորն Էլ իրենց տեղը գիտեն, ներսում փայտից սեղաններ են դրված՛՛: Լ. Խաչատրյանը նշել է նաեւ, որ շուկայի բացումը շուրջ 650-700 նոր աշխատատեղով կապահովի, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մինչ այժմ պաշտպանում Էին Սամվել Ալեքսանյանի շահերը, ներսում աշխատանք կունենան: Հարցին, եթե աշխատողները եղել են ներսում, ինչու ճարտարապետներին ոչ մի անգամ ներս չեն թողել, պատասխանել է. ՛՛Իրենք ցանկություն չեն ունեցել, չեն մտել ներս: Եկել, դիմացի մայթին կանգնել են… Բայց անզեն աչքով երեւում Է, որ այս շուկայի տեսքը պահպանվել է՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: