Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրում է հանրային ժողովի Վանաձորում և Գյումրիում` համապատասխանաբար ժամը 16:00-ին և 18:00-ին:
”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրում է հանրային ժողովի Վանաձորում և Գյումրիում` համապատասխանաբար ժամը 16:00-ին և 18:00-ին:
Քաղաքագետ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսման վարձերի բարձրացման դեմ ՀՅԴ ”Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության ծավալած շարժմանը: ”Մի հարց եմ ուզում տամ, թեև կարծում եմ հարցս հռետորական է լինելու։ Հետաքրքիր է Լևոն Մկրտչյանի ԿԳ նախարարության տարիներին (եթե չեմ սխալվում պարոն Մկրտչյանը երեք անգամ եղել է ԿԳ նախարար) երբեք ուսման վարձերը չե՞ն թանկացել, որ […]
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օգոստոսի 29-ի երեկոյան դեմ է քվեարկել Սիրիայի հանդեպ ռազմական գործողություններ իրականացնելու մասին առաջարկի ընդունմանը: Ինչպես հաղորդում է անգլիական “The Guardian”-ը, Սիրիայում ռազմական միջամտությանը կողմ են քվեարկել Համայնքների պալատի անդամներից 272 հոգի, իսկ 285-ը դեմ են եղել: Սիրիայում ռազմական միջամտության առաջարկի հեղինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քվեարկությունից հետո հայտարարել է, որ իր […]
”Ազատամարտիկները բողոքում են՝ չլուծված սոցիալական խնդիրների տակ կքած, ուսանողներն ընդվզում են՝ կրթությունը ՙէլիտար՚ վերածած կառավարության դեմ, Փակ Շուկայի մոտ եւ Կոմիտաս 5-ում լոկալ մարտեր են՝ դուբինկեքով եւ ՙսրտակեղեքիչ՚ պաչիկներով: Իսկ մեր ընդդիմությունը խոր քնի մեջ է՝ մեղր կերած ամվրդով արջի պես…”: Գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում:
Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 և 18 հասցեների բակերը: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով: Սիրիայի բուհերից […]
Օգոստոսի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, […]
Նուբարաշենի բնակիչների կողմից “Խոզանոց” անվանված ավանի բնակիչները իրենց կովերը արածեցնում են Նուբարաշենի աղբանոցում, որտեղ առկա են խոլերայի համար նպաստավոր բոլոր պայմանները։ “Չորրորդ իշխանություն” թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակիչները կովերի կաթը հանձնում են կաթնամթերքի արտադրության կազմակերպություեներին կամ վաճառում իրենց հարեւաններին: Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը թերթին ասել է, թե տեղյակ է այդ փաստին ու հետեւողական է։ […]
Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է. “Փակ շուկան, հուշարձանը աղճատված է։ Այսինքն, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին։ Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչեւ փորձենք այլ լուծումներ գտնենք։ Համենայն դեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է […]
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով: Այս առնչությամբ “Առավոտի” հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին. “Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն […]