09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Վարդանիկի “քաղաքապետարանը”.Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր կարգավիճակին։ Նա այլընտրանքային ուղիներ է որոնում՝ քաղաքն իր ազդեցության տակ պահելու համար։ Դեռ իր քաղաքապետության տարիներին նա գնել էր Գյումրու դատարանի հին շենքը, իսկ հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Ղուկասյանը ծրագրում է այն վերածել Գյումրու երկրորդ՝ Վարդանիկի “քաղաքապետարան”, որտեղ նա ընդունելություններ […]

Ի՞նչ գործ ուներ վարչապետը խորհրդարանում. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը Ազգային ժողովի բակում նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական մեքենան։ Վարչապետին, սակայն, տեսնել չի հաջողվել։ Ըստ թերթի, կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետը  խորհրդարան է գնացել, բնականաբար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, իսկ թե ինչ հույժ կարեւոր հարց քննարկելու, հայտնի չէ։ Սովորաբար Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մոտ է գնում, երբ կառավարությունը կարեւոր […]

Ամեն ինչ կվճռվի Սարգսյան-Պուտին հանդիպմանը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի՝ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման հիմնական թեման նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն է: Թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ նույնիսկ այս պահին, երբ ամեն ինչ թվում է վերջնականապես համաձայնեցված է Բրյուսելի հետ եւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անկասելի է, եւ […]

Ավարտվում են ճաքալցման աշխատանքները

Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերեւս, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման  եւ տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում: Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում […]

Եկեք փորձենք.ամառային ճամբար

«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: «Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռեւս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն […]

Հայաստանի նախագահն առաջինը եղավ կրթության եւ գիտության նախարարությունում /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության եւ գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետեւ հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների եւ գալիք […]

Գյումրի.արտագնա աշխատանքի դառը պտուղները /վիդեո/

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետեւանքները, այդ թվում եւ՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների եւ բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաեւ ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների: “Շիրակ կենտրոնի” պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից […]

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Մայրաքաղաքի բակային տարածքների  ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝  փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին  կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր  մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել […]

Արգետինահայ համայնքը իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը

    Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։     Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ