02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կես տարի անազատության մեջ են` խոտի դեզը ծխահարելու համար /լրացված/վիդեո/

Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության դիմած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել 2013թ. մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի հիման վրա ձերբակալվածներ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին եւ Արթուր Քլյանին:

Վերջինները շուրջ 6 ամիս կալանավորված են դիտավորությամբ 36 000 դրամի արժողությամբ խոտի դեզ ծխահարելու համար: Արամ Մուղալյանի մայրը նշեց, որ իրականացվել է անհիմն նախաքննական պրոցես եւ 4 տղաները գտնվում են ապօրինի կալանքի մեջ:

Այս պահին Արամ Մուղալյանը, որը չի ընդունում իր հանցանքը, որպես բողոք հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել.”Ես կուզեյի որ տղաս դադարեցներ և հացադուլը և ջրադուլը, որովհետև պայքարի ուրիշ միջոցներ էլ կան: Ես լավատես եմ և համոզված եմ, որ ամեն բան հաստատ լավ է լինելու”, ասաց Արամ Մուղալյանի մայրը: 

Ակցիայի անդամները նպատակ ունեն նամակ հանձնել ՀՀ գլխավոր դատախազին.”Ակնկալում ենք արդար դատավարություն, արդարացնել Արամ Մուղալյանին և իր ընկերներին և բացահայտել արդարությունը”,-նշեց Արամ Մուղալյանի ընկերը`Դանիել Իոհաննիսյանը:

Ի դեպ, տղաների ազատությունը երաշխավորել են ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Արտակ Դավթյանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ