08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Նոր նշանակումներ ՀՔԾ-ում

Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարեւոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը եւ առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. […]

ԵՊՀ-ի պարզաբանումը ուսման վարձավճարների նոր չափերի սահմանման խնդրի վերաբերյալ

Մի շարք պետական բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից 2013 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման նոր վարձավճարների չափերի սահմանումը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ լայնորեն ներկայացվելով զանգվածային լրատվության միջոցներով և հաճախ առաջ բերելով հարցի շուրջ կողմնակալ մեկնաբանումներ, շահարկումներ, իրականությանը չհամապատասխանող գնահատականներ ու ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ:  Հաշվի առնելով […]

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար “Լավագույն մարզական ընտանիք 2013” ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի […]

ԱՆ-ը քայլեր է ձեռնարկում ՄԻՊ_ի մատնանշած թերությունների կարգավորման համար

Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ  թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:   Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման […]

Շարմազանոը հանդիպեց Արցախ եկած ռուս լրագրողներին եւ գործիչներին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին: Կարեւորելով Հայաստանի ու Ռուսաստանի՝ տարբեր ոլորտներ […]

Երիտասարդ դաշնակցականները բողոքում են

 ՀՅԴ  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել պետական մի շարք բուհերի առջեւ: Պատճառը  ուսման վարձավճարների թանկացումն է:Նրանք անցնելու են պետական, բժշկական, ագրարային  եւ մանկավարժական համալսարանների մոտով: Բացի սրանից, ըստ միության անդամ Մհեր Ղազարյանի, բարձրացնելու են կրթության ոլորտում առկա  այլ խնդիրներ: Ըստ դաշնակցականների ուսման վարձերի բարձրացումը սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում ուղղակի […]

Ահաբեկչություն Աֆղանստանում. պայթեցրել են նահանգապետին

Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի քանի հոգի է մահացել, այդ թվում` Քունդուզ նահանգի նախանգապետ Շեյխ Սադրուդդինը: Զոհերի թիվն այժմ ճշտվում է: Աֆղանստանի ղեկավարությունը հայտնել է, որ նահանգապետի հետ զոհվել են նաև նրա թիկնապահները: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 10-25 հոգի: Աֆղանստանի ոստիկանության տվյալներով` մոտ 20 հոգի էլ վիրավորվել է: Նահանգապետի նկատմամբ ահաբեկչություն իրականացրել է […]

Մեկ օր Ծաղկաձորում. “no comment” /ֆոտո/

Օգոստոսի 25-ին Ծաղկաձորում “Լավագույն մարզական ընտանիք-2013” ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի հանդիսավոր փակումն էր՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:   Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում էին  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բոլոր մարզպետները, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:  Ի դեպ, մրցույթից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնյաների հետ մինի-խորհրդակցություն է անցկացրել […]

Ադիբեկյանը ուսման վարձավճարների թանկացումը բնական է համարում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսօր, սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց ներքաղաքական զարգացումների և ԼՂՀ հիմնահարցի կարգավորումների մասին: Ահարոն Ադիբեկյանի ուշադրությունը առաջին հերթին գրավել է Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության հետ կապված շարժումները. “Հարկավոր է պարզել, որ գծերը կարող են ինքնաֆինանսավորվել, որ գծերը պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, քանի որ Երևանի նման մեծ քաղաքում մեկ վճարով քաղաքային տրանսպորտը […]

ԱՄՆ- ը հրաժարվել է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում առանց դաշնակիցների

ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական գործողություններ կսկսի միայն միջազգային կոալիցիայի շրջանակներում: Ինչպես հայտնում է “Reuters”-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը: “Դա նախագահ Օբամայի նպատակն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դա կլինի միջազգային համագործակցության շրջանակներում”,- ասել է Հեյգելը` ավելացնելով, որ Վաշինգտոնը շարունակում է համախոհներ փնտրել: ԱՄՆ-ը մտադիր է շարունակել խորհրդակցել Մեծ Բրիտանիայի հետ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ