09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆինանսների սղություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. “Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են լուծվել, ինչպես է վիճակը աշխատավարձերի բարձրացման քաղաքականության տեսակետից: Տեղյակ ենք, որ շատ համայնքներում կա ֆինանսական միջոցների սղություն”:

Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին` աշխատավարձերի բարձրացումը մեր երկրում սահուն կազմակերպելու համար:”Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ: Պետք է ունենանք աշխատավարձերի բարձրացման համար առաջիկա հինգ տարիների ռազմավարություն: Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017 թվականն այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա”,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն այսուհետ ևս անելու է ամեն ինչ` տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը նպաստելու համար և  համաժողովի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Մինչ հոկտեմբերի 5-ը շարունակվող համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ