02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Այլ բան է ամբողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակ պառկել՛՛

”Մենք արդեն ոչ մի հարց չենք քննարկում, այլ շահարկումների դաշտ ենք մտնում: Ցանկացած պատգամավոր կարող է իր թիմի անունից քաղաքական հարցադրումներ ու առաջարկություններ անել, այնպես որ եթե սպիտակեղեն գոյություն ունի, բոլոր երկրներում կեղտոտվում ու լվացվում է:

Դա ճանապարհ չի, թեման քաղաքական չէր”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ”Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում դրսևորած վարքի մասին:

Հարցին, թե չի կարծում, որ Փոստանջյանին ԵԽԽՎ կազմից հեռացնելը հնարավոր է եվրոպական գործիչների կողմից մեղադրանքների առիթ դառնա, նա պատասխանեց. ”Ես վախ բռնող չեմ, որ իմանամ` եվրոպացիները ինչ կասեն”:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու է միայն Փոստանջյանի վրա տարածվում այս պատիժը, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների պահվածքն ու վիարավորական արտահայտություններին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ի պատասխան Սահակյանն ասաց, որ վիրավորանք է եղել պատգամավորուհու կողմից, իսկ իրենց պատգամավորները հակադարձել են, և բացի այդ իրենք իրենց չափի զգացումը չեն կորցրել:

”Եթե կան վիրավորանքներ, կարող են դիմել էթիկայի հանձնաժողով, մեզ մոտ համաչափ չէ եղել հակադարձումը, չենք գերազանցել Զարուհու ասածներին, չենք կարողացել այն աստիճան հակադարձել ինչ աստիճան ինքը:

Այլ բան է ամբողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակ պառկելը”,-շեշտեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ