09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեք օր ու գիշեր Էջմիածնում

Էջմիածին քաղաքըիրտոնըայսանգամկնշիերեքօրուգիշեր: Այնսկսվելուէհոկտեմբերի 6-ինեւավարտվելուէհոկտեմբերի 8-ին:

Այսօր լրագրողներին այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ծրագիրը բազմաբովանդակ է՝ սկսած պսակադրությունից մինչեւ հանդիպումներ, համերգներ: Քաղաքի տոնի համար հիմք են ընդունել մ.թ.ա.  685 թվականին Ռուսա Երկրորդ արքայի արձանագրությունը, որտեղ քաղաքը ներկայացված է որպես բնակավայր:

Քաղաքը ունեցել է մի քանի անուններ՝ Արտիմեդ, Կուառլեինի, Վարդեսավան, Վաղարշապատ, Կայանպոլիս, Ոտաստակը եւ Էջմիածին: Անունների պես կարգախոսներն էլ մի քանիսն են՝“Դարը քեզ համար ակնթարթ է, հազարամյա Էջմիածին”, “Էջմիածինցի լինելը բարձր պատիվ է եւ կոչում”:

Տոնին ընդառաջ կրծքանշաններ, շապիկներ եւ շարֆեր են պատվիրել:

“Ծիրանագույնը հարիր եւ ընդունված էր միայն թագավորներին, որով քաղաքը խորհրդանշվում է որպես մայրաքաղաք: Մանուշակագույնն իրավունք ունեն կրելու հոգեւոր բարձր դասի հոգեւորականները եւ այն խորհրդանշում է որպես հոգեւոր մայրաքաղաք: Իսկ մեջտեղում տեղակայված “Է” տառը էությունն է Աստված եւ Էջմիածին:

Իսկ չորս պահապան  հրեշտակապետերը եւ խաչը որպես հոգեւոր մայրաքաղաք, խաղողի վասերը բնորոշում են Արարատյան դաշտավայրը, իսկ պարիսպը Վաղարշապատն է”,-բացատրեց քաղաքապետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ