16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն 6 բռնցքամարտիկ: Համաշխարհային ստուգատեսում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ),  Արթուր Կիրաջյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ): Մրցաշարը կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը:

Ազատամարտիկի դատավարությունը մեկ օրով հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ քննարկելու ազատամարտիկին համաներմամբ ազատելու հարցը: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/: Ըստ մեղադրանքի  Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր […]

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի […]

Լիբիայում կրակել են մարզչի վրա

Եգիպտացի մարզիչ Հոսամ Ալ Բադրին, ով ներկայումս գլխավորում է լիբիական ՛՛Ալ Ահլի՛՛ ակումբը, հարձակման է ենթարկվել: 3 տղամարդ ավտոմեքենայի մեջից կրակ են բացել մարզչի տան ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ալ Բադրիի ակումբը ոչ ոքի է խաղացել: Նշենք, որ մարզիչը չի տուժել, բայց վրդովված է տեղի ունեցածից:

Որտեղից պիտի իմանայի. նախկին մարզպետն իր նոր պաշտոնից

”Որտեղից պիտի իմանայի, որ ինձ պիտի նշանակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն, ով այսօր նշանակվել է Ոստիկանապետի խորհրդական: ”Ես ունեմ փորձ ոստիկանության համակարգի ոլորտում և իմ փորձն եմ ներդնելու այնտեղ”,-հավելեց ոստիկանապետի խորհրդականը: Հարցին, թե ինչպես է աշխատելու, որպեսզի վերացնի ոստիկանության համակարգի ”բացերը”, նախկին մարզպետը չմանրամասնեց, խնդրեց հետևել իր աշխատանքին: 

“Կատարածուները մեզ նադայել են արել”/վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ամենօրյա ակցիաները:  “Ծածկած շուկայի”, որպես հուշարձան պահպանությանը միտված պայքարը` ամեն օր հանդիպում է հակընդեմ ակցիային: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը իր ելույթներով կարծես ղեկավարում է հակընդեմ ակցիան նշեց.””Փակ շուկայի” քաղաքաշինական, ճարտարապետական տեսքը աղճատված չէ, “Փակ շուկան” իր ճարտարապետական արժեքով վերադարձվել է հասարակությանը: Ավելին եթե չլիներ այս վերակառուցումը, […]

Ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում. Շարմազանովը` Զ. Բալայանի նամակից

”Ես չեմ կարծում, որ Արցախի հերոսի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին իմ մեկնաբանության կարիքն ունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին: Շարմազանովը միայն հետևյալ խորհուրդը տվեց երիտասարդներին: ”Երիտասարդությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նամակի ամբողջ տեքստը, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ […]

Երեւանում մեկնարկել է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանն ու […]

Ռուս երկրպագուներին հարցնում են հայերի հետ կապերի մասին

Վաղը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Ռուսաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելու է Ադրբեջանի հավաքականին: Հայտնի է դարձել, որ Բաքվում՝ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, ռուս երկրպագուներին հարցնում են Հայաստանի եւ հայերի հետ կապի մասին: “Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան՛՛, ՛՛Ինչո՞վ եք կյանքում զբաղվում՛՛, ՛՛Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ՛՛,՛՛Հայաստանի հետ ի՞նչ կապ ունեք՛՛: Ահա այսպիսի հարցերի […]

Սիրիայում առեւանգված Կարմիր խաչի աշխատակիցներից երեքն ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներից, որոնք առեւանգվել էին Սիրիայում, 3-ը ազատ են արձակվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 անդամին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ