23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Գեներալ Խաչատուրովին արգելել են.Չորրորդ իշխանություն

Ըստ”Չորրորդ իշխանության”,  անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Եռաբլարում, ըստ թերթի,  առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց եւ միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը եւս խուսափեց թերթի հարցերին պատասխանել՝ ասելով. “Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ […]

Քոչարյանի ՛՛տարօրինակ՛՛ անտարբերությունը. Իրավունք

Հայաստանի Մաքսային միությանն ան­դամակցելու մասին ՀՀ եւ ՌԴ նախա­գահների հայտարարության մասին աշ­խարհում էլ մարդ չմնաց, որ մի բան ասած, կարծիք հայտնած չլիներ: Եվ կարծիքների այդ հորձանուտում, որքան էլ, ըստ “Իրավունք”-ի, զարմանալի է, թե ինչու է  ՀՀ երկրորդ նախագահ Ռո­բերտ Քոչարյանը  շարունակում հա­մառորեն լռել. չնայած որ առաջին նախա­գահը չէր հապաղել դեռ օրեր առաջ ներկա­յացնել իր վերաբերմունքը […]

Կրտսեր Օսկանյանի վիճակը ծանրանո՞ւմ է. Հայկական ժամանակ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Սժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ: Դեո օգոստոսի 29-ին տեղեկու­թյուններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտ­յան ոստիկանության Կենտրոնի բաժին բեր­ման Է ենթարկվել Օսկանյանի որդին եւ վեր­ջինիս ընկերը: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:  Երեկ, երբ թերթի թղթա­կիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել […]

Ախպեր, չես ուզում կույս մնաս, գնա… /վիդեո/

ԱԺԴ առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ ”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության  ղեկավար Անի Զաքարյանը իր քաղաքական կարիերայում հաջողության չի հասնի, թեկուզ նրա մուտքը քաղաքականություն բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացավ: Այս մասին սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Անի Զաքարյանը հիմնելով նոր կուսակցություն` ասել էր, թե իր կարծիքով` աղջիկը պետք է մինչև 26 […]

Գովազդի և հայտարարությունների համար պատիժ /վիդեո/

Օրենքով վարչական տուգանք է նախատեսվում այն քաղաքացիներին, ովքեր գովազդ  կամ հայտարարություններ պարունակող պաստառներ են փակցնում պատերի և էլեկտրասյուների վրա:  Օրենքի ընդունումից հետո, արդյո՞ք քաղաքապետարանը հետևողական է այս հարցում և որքա՞ն տուգանք է նախատեսվում նման դեպքերում՝ հարցերը Henaran.am-ը ուղղեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևովորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին. “Դա մեր ամենօրյա աշխատանքն է և օրվա […]

Հղի սպորտսմենուհին ծանրաձող է բարձրացնում /ֆոտո/

35-ամյա սպորտսմենուհի Լի Էնը, ով հղի է, դեռ շարունակում է ծանրաձող բարձրացնել: Երեխայի ծնվելուց առաջ, լավ կազմվածք պահպանելու համար նա ավելի է ավելացրել ծանրաբեռնվածությունը: “Գիտեմ, որ երեխայի ծնվելուց հետո ստիպված եմ լինելու նրան շատ ժամանակ տրամադրել: Ես շատ եմ ուզում հիանալի մայր լինել”,- ասել է սպորտսմենուհին:  Լի էնը մարզասրահ է հաճախել հղիության ամբողջ ընթացքում, եւ […]

Շուշան Պետրոսյանի ծննդյան ամենաթանկ նվերը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի տարեդարձն է: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ իր համար կարևորը նվերի նյութական մասը չէ: ”Չկա ամենամեծ նվեր, կան սիրելի մարդկանց կողմից արված նվերներ, որոնք ամենասիրելին են, ամենացանկալին և անփոխարինելին, որովհետև մեծագույն հաճույք է սիրելի մարդկանց կողմից ստանալ թեկուզ մի ծաղիկ, թեկուզ մի ջերմ խոսք: Ինձ համար […]

Կայացել է “Էմմի” մրցանակաբաշխությունը. լավագույն է ճանաչվել միասեռականների սիրո մասին պատմող ֆիլմը

Լոս Անջելեսում կայացել է “Էմմի” մրցանակաբաշխության 65-րդ արարողությունը, մրցանակները հանձնվել են հոլիվուդյան “Nokia” թատրոնում, փոխանցում է lenta.ru-ն: Դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դեւիդ Ֆինչերը՝ “Թղթախաղե տնակ” ֆիլմի համար: Հենրի Բրոմելը “Լավագույն սցենար” անվանակարգում մրցանակ է ստացել “Հայրենիք” դրամատիկ սերիալի սցենարի համար, Սթիվեն Սփիլբերգը՝ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ գլխավոր դերակատար Մայքլ Դուգլասը՝ առաջին պլանի լավագույն […]

Բարսելոնան կփորձի ձեռք բերել Ռեալի նախկին ֆուտբոլիստին

Կատալոնական Բարսելոնան լրջորեն հետաքրքրված է Արգենտինայի ազգային հավաքականի եւ պորտուգալական Բենֆիկայի պաշտպան Էզեկիել Գարային: Արգենտինացու ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն անգլիական Մանչեսթեր Յունայթեդն է:Կատալոնացիները փորձում են փոխարինող գտնել 35-ամյա Կառլես Պույոլին, ով երկար ժամանակ է, ինչ ապաքինվում է վնասվածքից:Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Բարսելոնայի ոխերիմ թշնամի Մադրիդի Ռեալի կազմում եւ դա էլ կարող […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին: Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ