՛՛Ժառանգականները՛՛ միանում են
Մենք` ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հայք՛՛ երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման:
Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով ՛՛հաղթանակի՛՛ հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝ արդեն տևական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, և տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների և մասնավորապես երևանցիների սոցիալական վիճակը,:
Մենք ակտիվորեն մասնակցել ենք ՛՛Վճարում ենք 100 դրամ՛՛ շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:
Միանում ենք ՛՛Վճարում ենք 100 դրամ՛՛ շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հայք՛՛ երիտասարդական-ուսանողական միություն