21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահի աշխատակազմի ծախսերը կավելանան

2014 թ-ի պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված ավելացումները շուրջ վեց տոկոս են կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2014 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՛՛Նախատեսվածը հիմանականում գազի ու էլեկտրաէներգիայի գների և աշխատավարձերի նոր համակարգի ներդրման հաշվարկով է պայմանավորված՛՛,-բացատրեց Վ. Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ որոշ ծառայությունների օգտագործմամբ ծախսերը նվազելու են այս տարվա համեմատ: Օրինակի՝ կապի ծառայություններով նվազեցում է լինելու մոտ տասը միլիոն դրամով, քանի որ ավելի ցածրարժեք ինտերնետ է օգտագործվելու:

Ստեղծվելու է նախագահական համակարգի մասին պատմող գրադարան, որ գտնվելու է պետական կառավարման ակադեմիայում: ՛՛Ծրագրային առումով նոր բան չկա ասելու, քանի որ նախագահի աշխատակազմի գործառույթները անփոփոխ են՛՛,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այս տարի քաղաքացիություն ստանալու հարցերի դիմումների ուսումնասիրության ժամկետը կրճատել երկու անգամ, առավելագույնը մեկ ու կես կամ երկու ամսում ցանկացած մարդու դիմում քննվում է:

Եզրափակելով նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ շարունակելու են նախագահի աշխատակազը հանրության համար ավելի բաց դարձնելու գործընթացը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ