Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի […]