21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոստանջյանը հարցրեց, Վիգեն Սարգսյանը անեկդոտ հիշեց

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Պատգամավորի հարցը վերաբերում էր ”Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Փոստանջյանը հարցրեց, թե ինչու քաղաքացիություն չի տրվում Սեֆիլյանին, ով շուրջ քսան տարի ապրում է Հայաստանում, գնդապետ ու հերոս է:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս հարցը կարող էր շրջանցել, քանի որ բյուջեի ծավալի քննարկումների թեմայից դուրս է, սակայն ամեն դեպքում պատասխանեց. ՛՛Քաղաքացիության շնորհում մերժելը որևէ բացատրություն չի նախատեսում, դա բացարձակ իրավունք է, բայց ինչքանով ես գիտեմ, գործին ծանոթ եմ, ու ուզում եմ ձեզ պատասխանել, պարոն Սեֆիլյանը քաղաքացիության համար մերժում ստանալուց հետո չի վերաադիմել, իսկ քաիի որ ինքը չի վերադիմել, դժվար է քաղաքացիություն շնորհել՛՛:

Սա Վիգեն Սարգսյանին հիշեցրեց հայտնի անեկդոտը, երբ ասում են՝ ՛՛լոտոյի հաղթելու համար պետք է տոմս գնել՛՛: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ