07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Աշխատանքի տեսչությունում՝ աշխավարձ չկա.Ժամանակ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխա­տանքի պետական տեսչությունում վերջին ամիսն աշխատավարձեր չեն ստացել, ինչն առաջացրել է աշ­խատակիցների դժգոհությունը: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը: Բանն այն է, որ Աշխատանքի տեսչու­թյունը միավորվել է Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության հետ եւ մտել Առողջապա­հության նախարարության ենթակայու­թյան տակ: Տեսչությունների միավոր­ման գործընթացը դեռ չի ավարտվել, երկու տեսչությունների պետերը եւ հա­մապատասխանաբար […]

Կփշրվեր Վովայի ձեռների մեջ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վլադիմիր Գասպարյանը շար­քային ոստիկաններին “միլիցա-պեպելնիցա” կոչելուց հե­տո աչքաթող չի արել նաեւ փոխոստիկանապետների ինստիտուտը, երբ Ներսիկ Նազարյանը մա­մուլում կարդացել է, որ իրեն հանում են, փորձել է նրբորեն հասկացնել, որ իրեն տեդափոխի այլ պաշտոնի, ասելով՝ մամուլը գրում է, որ ինձ այլ պաշտոնի եք տեղափոխում, Զորավար: “Ներսիկ, դու այնքան հին ես, այնքան անտիկվար, որ եթե փորձեմ […]

Կմնանք առանց ձու. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություն­ների Հայաստանի ձու արտադրող ըն­կերությունները գազի եւ էլեկտրաէ­ներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները: Ավելին, ըն­կերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ: Թանկացումներից  հետո ընկերությունները ստիպ­ված պետք է տուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի: Թերթի տեղեկություն­ների համաձայն տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մա­սին ահազանգը հնչեցրել են նաեւ պետական […]

Որքան մոտ էր հաղթանակը. իտալացիները հավասարեցրին հաշիվը` 2:2 /վիդեո/

Նեապոլում շարունակվող Իտալիա – Հայաստան հանդիպման 70-րդ րոպեին մեր հավաքականը կրկին հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ խաղակեսը անցնում էր իտալացիների առավելությամբ: Հայաստանը զիջել էր դաշտի կենտրոնը եւ ապավինել հակագրոհներին: Ահա 70-րդ րոպեին Հայաստանը վաստակեց անկյունայինի իրավունք: Օզբիլիզի փոխանցումից հետո էլ հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկու: […]

5 ոսկե և 1 արծաթե մեդալ` հայ մարզիկներին

Այսօր (15 հոկտեմբերի 2013) Ուկրաինայի Յալթա քաղաքից Երևան Է ժամանել Հայ սև գոտիների ասոցիացիայի քունք ֆուի հավաքականը, որը մեկնել էր Ուկրաինա մասնակցելու Եվրոպայի քունք ֆուի գավաթի բաց առաջնությանը: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Արմեն Հարությունյանը, առաջնությունն անց էր կացվում քունք ֆու մարտարվեստի “թաուլու” (կոմպլեքս   վարժությունների  ցուցադրում), “թույ շոու”  (թայ չի չուան մարտարվեստի մենամարտային ձև)  և “սանդա”  (լրիվ կոնտակտային մենամարտ) ոճերում: Առաջնությանը մասնակցում էին 6 երկրների 35 ակումբներ:  Մեր 9 մարզիկներից բաղկացած հավաքականը հանդես է եկել սանդա ոճում՝ նվաճելով 5 ոսկե և մեկ արծաթե մեդալև ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը”: Ասոցիացիայի ավագ  մարզիչ Սարգիս   Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ էինմասնակցում այդպիսի բարձրակարգ առաջնության և տպավորված է մասնակից մարզիկների բարձր վարպետության աստիճանով:  Հավաքականի մարզիկները նշեցին, որ օրվա հերոս համարում են Հենրիկ Ազատյանին, ով հանդես գալով իր տարիքային կարգից բարձր կարգում՝ եզրափակիչ փուլում ջախջախել է ադրբեջանցի մարզիկին և գրավել առաջին տեղը: 

Թող ների նահապետը … ԵՊՀ պատմաբան ռեկտորը` Զորի Բալայանին/վիդեո/

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս պատմաբան Արամ Սիմոնյանը հասցրել է ծանոթանալ հրապարակախոս-գրող Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը: “Մի քիչ միամիտ հոդված էր, թող ների ինձ մեր նահապետը”,- Արամ Սիմոնյանը միամտությունից բացի, այդ նամակում անկեղծ զգացում եւ ցավ է տեսնում: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: 

Իտալիա-Հայաստան. խաղի հաշիվը բացված է /վիդեո/

Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը ներկա պահին հյուրընկալվել է Իտալիայի ընտրանուն: Պետք է նշել, որ խաղը շատ հաջող մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար: 5-րդ րոպեին Մովսիսյանը հարմար դիրքում հայտնվեց, բայց պաշտպանները չեզոքացրին իրավիճակը, բայց մեկ րոպե անց , օգտվելով պաշտպանների սխալից, Մխիթարյանը հարվածային դիրք դուրս բերեց Մովսիսյանին, ով այս անգամ չվրիպեց: Խաղից անցել […]

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. պաշտոնանկություններ են սպասվում

Henaran.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել իր տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Աֆյանին: Գասպարյանը նրան ասել է, որ պետք է հրաժարականի դիմում գրի, քանի որ վերջինիս աշխատանքի արդյունքը չի բավարարում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը ոստիկանապետի տեղակալի պաշտոնում կնշանակվի Սամվել Հովհաննիսյանը, ով աշխատում է ՀՀ նախագահի անվտանգության համակարգում: Նշենք, որ ըստ […]

Պահանջում է քրեական գործ հարուցել

Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին:  Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ […]

Արագ սեքսից հաճույք ստանալու վեց գաղտնիք /16+/

Կանայք ոչ միշտ են արագ սեքսից հաճույք ստանում: Մինչդեռ տղամարդիկ վստահ են` կարեւորը ցանկությունն է, տեղը եւ ժամանակը էական չեն: Ահա վեց գաղտնիք, որոնք կօգնեն հաճույք ստանալ արագ սեքսից: Արագ սեքսի պարագայում նախերգանք չի լինում, այդ պատճառով կինը կարող է լիովին գրգռված չլինել: Նման պարագայում անհրաժեշտ է հատուկ քսուքներ օգտագործել: Արագ սկսված սեքսի տեմպը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված