08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Եթե իմանար ցմահ գնալու է.Նաիրին սպասում էր….

“Դեռ չգիտեր, որ իրան ցմահ են տալու: Մեր կամեռ բերին` Սովետաշենում, ահավոր վախեցած էր: Ոչ մեկիս հետ չէր շփվում` համ վախում էր համ էլ մի բանի էր սպասում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում` հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանին մասին հուշերով կիսվեց նրա խցակիցը: 

“Գիտեր իրան կվնասենք: Էտ վախից էր ինչից էր քեռին ինքնասպան եղավ: Իրան ասինք` արի մի բաժակ կոֆե տանք, մտածում էր մեջը բան կլցնենք: Դե բերդում հատուկ մարդ չկա, որ մեր համար սարքի: Չայն էլ ենք մենք սարքում, կոֆեն էլ, հացն էլ”:

Մեր զրուցակցի հավաստմամբ` Նաիրին շարունակ ինչ-որ բանի էր սպասում: Սկզբում չէր հավատում, որ կարող է ցմահ դատապարտվել:

“Ինքը իրա արածին վերաբերվող հարցերին չէր պատասխանում: Մի տեսակ զգաստ էր, ոնց պատահի սաղ շուռ էր տալիս հակառակ կողմի վրա: Եթե իմանար ցմահ է գնալու,  ինձ թվումա սաղ կպատմեր…. “,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ 1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

Մոտ երեք տարի տեւած “27″-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ