07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայ մամուլի օրն է

219 տարի առաջ, 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսավ  հայկական առաջին պարբերականը` “Ազդարարը”, որով եւ սկսվեց  հայ տպագիր մամուլի պատմությունը: ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է “Մամուլի աշխատակիցների օր”, որը հետագայում վերանվանվել է “Հայկական մամուլի օր”: Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մաղթելով առողջ մրցակցություն, անաչառ լրատվություն, […]

Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել ռուս տղային

Մոսկվայի Բիյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, ում երեկ ձերբակալել էին, հարցաքննության ընթացքում ընդունել է մեղքը, տեղեկացնում է lenta.ru-ն: Օրհան Զեյնալովը տեղափոխվել է մեկուսարան։  Հարկ է նշել, որ կասկածյալ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Կոլոմնա բնակավայրում եւ ուղղաթիռով տեղափոխվել էր Մոսկվա։ Նա ձերբակալվել է ՌԴ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների […]

Առաջին կորուստը

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր շարունակվել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ  Արթուր Քիրաջյանը: 64(կգ) քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը առաջին իսկ փուլում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Յ. Դաուհալիավեցին եւ լքեց պայքարը: Վաղը պայքարի մեջ կմտնեն 49(կգ) քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը, ով կմրցի կոստա ռիկացի Դավիթ Ռոդրիգեսի հետ, եւ 69(կգ) քաշային […]

ՀՀ իշխանությունները որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ եւ պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։ “Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։ Դիվանագիտական […]

Վանո Սիրադեղյանը մեր մարդն է … ողջունում է վերադարձը /վիդեո/

“Ես կողջունեմ Վանո Սիրադեղյանի վերադարձը, շատ կուզեմ որ ինքը մասնակցի համագումարին, որովհետև ինքը մեր արձակի առաջին դեմքն է ”,-Henaran.am-ի հետ զրույցում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի և գրողների միության նախագահի թեկնածու առաջադրվելու մասին խոսեց գրականագետ Աբգար Ափինյանը: “Վանո Սիրադեղյանը գրողների միության անցուդարձին լավ տեղյակ է, նա ամեն բան գիտի, մեր մարդն է: Գիտեք գրողների միությունը բարդ […]

Սեւ ցուցակում է. Հրապարակ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կադրային ջարդի “սեւ ցուցա­կում” է: Երեկ, “Հրապարակ”-ը հարցրեց, , թե արդյո՞ք ազատման դիմում է գրել, նա հորդորեց այդ տե­ղեկությունը ճշտել մամլո ծառայությունից: “Դիմումը գրողը Դուք եք”,- հակադարձե­ց թերթի թղթակիցը՝ հետաքրքրվելով, թե առիթ տվե՞լ է “սեւ ցուցակում” հայտնվելու համար, սակայն դատախազն անջատեց հեռախոսը:

Քրեական ընթացք կստանա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ “Հին Էրիվան” ռեստորանի եւ “Յունիբանկի” միջեւ ամիսներ տևող քաղաքացիական դատական վեճը կարող է ստանալ քրեական ընթացք։ Բանկի կողմից “Հին Էրիվանը” սնանկ ճանաչելու փորձերի մեջ նշմարվում են խարդախության հատկանիշներ։ “Ուսումնասիրելով այդ վեճին առնչվող փաստաթղթերը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Ա. Գաբուզյանը հենց այդպիսի փորձագիտական եզրակացության է հանգել։ “Հին Էրիվանի” սեփականատեր […]

Ոստիկանությանը հատուկ դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. Առավոտ

“Նախախորհրդարանի” քարտուղար Ժիրայր Սեֆիլյանից  “Առավոտ”-ը հետաքրքր­վեց, թե  հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անհայտ անձանց կողմից իրեն հետապնդելուց  հետո չեն պատրաստվում արդյո՞ք դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին  իր անվտանգությունն ապահովելու համար, դա իրական սպառնալիք չի’ համարում իր կյանքի համար: Պարոն Սեֆիլյանը պատասխանեց. “Այդ անձանց ինքնությունը եւ դիտավորությունները պարզելու պահանջով “Նախախորհրդարանի” անդամ Վարուժան Ավետիսյանը դիմել է ոստիկանություն: Ինչ վերաբերում […]

“Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի…”. Հայկական ժամանակ

Երեկ ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքում հոբելյանական միջոցառում էր, որին, սակայն, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը հնարավորություն չունեցավ մասնակցելու։  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի “ախրանան” թույլ չտվեց Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ վարչապետն այդ պահին ելույթ է ունենում եւ ներս մտնելով՝ կխանգարեն նրան։ Ամեն ինչ կատարվեց հետեւյալ կերպ. Տիգրան Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը, որ […]

Վարդանիկը սպառնացել է Գյումրու քաղաքապետին. Ժողովուրդ

 Ըստ ”Ժողովուրդ”-ի տեղեկությունների, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է նեղվել, որ չի կարողացել անձամբ “Live” ունկնդրել ՀՀ վարչապետի էքսպրոմտ կատարումը քաղաքի տոնին ու մի լավ ծափահարել: Համաձայն տեղե­կատվության տոնի նախօրեին Ղուկասյա նը ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին հիշեցրել է, որ չմոռանա հրավիրատոմս հանձնել իրեն. հրավիրա­տոմս ասելով  նա առավել շատ նկատի է ունեցել տոնի ընթացքում ներկայությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված